ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղցկեղի դեմ ճառագայթային բուժման նոր սարքավորումն արդեն Հայաստանում է

Հայ-իրանական գործարար համագործակցության շրջանակներում մեկ տարի առաջ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում և իրանական «Վարան Փարթ Դարման»  ընկերության կողմից կնքված համագործակցության հուշագիրը տվեց իր արդյունքները: Այսօր արդեն Ուռուցքաբանության ազգային կենտրոնում CLINAC iX գերժամանակակից համակարգ կա, որի շահագործումը մեծապես կնպաստի քաղցկեղով հիվանդների բուժման արդյունավետությանը:

Իրանական «Վարան Փարթ Դարման» ընկերության տնօրեն Դոկտոր Մոհամմադ Շահրամի լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ այս հուշագիրը սկիզբ դրեց 2 կազմակերպությունների միջև համատեղ ծրագրերի իրականացմանը:

«Մեկ տարի առաջ մենք փորձեցինք լավ համագործակցություն ծավալել, ինչն էլ առիթ դարձավ բժիշկների վերապատրաստման, փորձի փոխանակման և գիտահետազոտական գործունեության զարգացման: Ստեղծվեց «IRA Medical Group» հայ-իրանական կազմակերպությունը, որի շրջանակում էլ հնարավոր եղավ ծրագրի առաջին փուլում ունենալ 2 մլն 400 հազար եվրո արժողության  CLINAC iX էլէկտրոնների գծային արագացուցիչը: Վստահ եմ՝ այստեղի բժիշկներն իրենց բարձր գիտելիքներով ու պատրաստվածությամբ, և այս  սարքի տեխնոլոգիական հնարավորություններով շատ մեծ քայլեր կձեռնարկեն քաղցկեղի դեմ պայքարում»,- ասաց Դոկտոր Մոհամմադ Շահրամին:

Իսկ ՀՀ ԱՆ Վ. Ա.  Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյան էլ, համաձայնելով Դոկտոր Մոհամմադ Շահրամի հետ, տեղեկացրեց, որ տարածաշրջանում Հայաստանում CLINAC iX գերժամանակակից սարքով բուժումը ամենամատչելի է լինելու:

«Այսօր կարող եմ վստահ հայտարարել, որ ի շնորհիվ «IRA Medical Group»-ի տնօրինության, հիմնադիրների՝ իրանական, մեր մոսկվայաբնակ հայրենակիցների, որոշում է կայացվել, որ Հայաստանում պետք է բուժումը լինի ամենամատչելին: Բոլորս գիտենք, որ քաղցկեղը բավականին լուրջ սոցիալական խնդիր է, առավել ևս մեր հանրապետությունում, բայց համատեղ գործունեություն ու մոտեցումներով արդյունքների կհասնենք: Վստահ եմ՝ մեր քաղաքացիները ճառագայթային բուժման համար այլևս ՀՀ-ից չեն մեկնի արտերկիր: Երեք ամիս հետո սարքը վերջնականապես տեղադրված կլինի»,- ավելացրեց Տանանյանը:


Ճառագայթային բաժանմունքի վարիչ Թաթուլ Սաղաթելյանն էլ մանրամասնեց սարքի հնարավորությունները: Նրա խոսքով՝ ամերիկյան CLINAC iX էլեկտրոնների գծային արագացուցիչը ժամանակակից գերճշգրիտ բուժման համալիր է:

«Այն թույլ է տալիս մաքսիմալ չափ պաշտպանել ուռուցքի շրջակա առողջ հյուսվածքներն՝ առավելագույն ճառագայթում տալով հենց ուռուցքին: Մաքսիմալ արդյունք՝ հնարավորինս քիչ կողմնակի երևույթներով»,- ներկայացրեց Սաղաթելյանը՝ նկատելով, որ հենց նման բուժման համար էին շատերը մեկնում արտերկիր:

«Վարան Փարթ Դարման» ընկերությանն Իրանում ու տարածաշրջանում առաջատարն է ճառագայթային բուժման և ճառագայթային սարքավորումների ներկրման ոլորտում:


20-08-2025

Հաջողված պատմություն մեր թիմի և պացիենտի համատեղ պայքարի մասին. մեկ կյանք ևս հաղթեց ուռուցքին

ՈւԱԿ նեյրոօնկոլոգիական բաժանմունք էր դիմել 67-ամյա կին, ով գանգատվում էր պարբերական գլխացավերից, ցնցումներից, աջ վերջույթների թուլությունից և խոսքի դժվարացումներից։ Անցկացված բազմապրոֆիլ

15-08-2025

Բարդ վիրահատական միջամտություն՝ կյանքի որակի զգալի բարձրացման և կենսական կարևոր ֆունկցիաների լիարժեք վերականգնման նպատակով

ՈւԱԿ Ս. Սեինյանի անվան հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանության բաժանմունք էր դիմել 17-ամյա պացիենտը, ով գանգատվում էր դեմքի ստորին երրորդի դեֆորմացիայից: Իրականացված հետազոտությունների արդյունքում

12-08-2025

Մասնագիտական վարպետության նոր մակարդակ՝ աշխարհում միակ Կրծքավանդակի պատի վիրաբուժության ինստիտուտում

ՈՒԱԿ-ի կրծքավանդակային վիրաբուժության և ինտերվենցիոն թոքաբանության բաժնի ղեկավար, թորակալ վիրաբույժ Տիգրան Բյուզանդյանը օրերս վերադարձել է Չինաստանից, որտեղ հրավիրված էր Institute of Chest Wall
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրենի ժ/պ Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×