ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿՐԿՆԱԿԻ ՄԱՏՉԵԼԻ․ վարիկոզի բուժում լազերային եղանակով ԲԱՑԱՌԻԿ արժեքով

 

Ոտքերում ծանրության զգացում և ցա՞վ ունեք, արտահայտված են երակային հանգույցնե՞րը, առկա է վերջույթների այտուցվածությու՞ն, ապա այս ծառայությունը հենց ձե՛զ համար է։

Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն փակ բաժնետիրական ընրկերությունում այսուհետ երակների լայնացումների (վարիկոզ) բուժումը կիրականացվի լազերային եղանակով։

Էնդովենոզ լազերային օբլիտերացիան մեթոդ է, որը

  • արագ է, անցավ, քիչ ինվազիվ, առանց ողնուղեղային (սպինալ) անզգայացման անհրաժեշտության,
  • ապահովում է հիվանդության բուժում,
  • կատարվում է առանց կտրվածքների և չի թողնում սպի,
  • անմիջապես հետո կանցնեք ձեր սովորական կենսակերպին։

 

Մեկ ամիս շարունակ՝ հունվարի 25-ից մինչև մարտի 1-ը, մեր կենտրոնում էնդովենոզ լազերային օբլիտերացիան կկատարվի ԲԱՑԱՌԻԿ արժեքով՝ մեկ ոտքի համար կվճարեք ընդամենը 180 000 ՀՀ դրամ՝ 350 000 ՀՀ դրամի փոխարեն, իսկ երկու ոտքի դեպքում՝ 280 000 ՀՀ դրամ՝ 550 000 ՀՀ դրամի փոխարեն։

Բաց մի՛ թողեք ձեր հնարավորությունը և բուժեք խնդիրը ԿՐԿՆԱԿԻ ՄԱՏՉԵԼԻ։

ԼԻՑԵՆԶԻԱ Կ-Բ0-002917, տրված` 07.06.2021թ. ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N ԲՄԳ - 00025, տրված` 09.11.2023թ.

Հարցերի և հերթագրման համար երկուշաբթիից ուրբաթ` 09:00-17:00, զանգահարեք +37410205050 կամ +374 94 80 19 80 հեռախոսահամարներով։

10-10-2026

Միզապարկի ուռուցքի համալիր բուժում ՈւԱԿ-ում

ՈւԱԿ Օնկոուրոլոգիական բաժանմունքում միզապարկի տարածված ուռուցքով պացիենտի բուժումն իրականացվել է փուլային՝ համադրելով քիմիաթերապիան, իմունոթերապիան և լապարոսկոպիկ վիրահատությունը։Պացիենտը ՈւԱԿ է դիմել

08-10-2026

Բոստոնից՝ նոր գիտելիք և միջազգային փորձ. ՈւԱԿ նեֆրոլոգը՝ Onconephrology Symposium 2026-ում

ՈւԱԿ Ամբուլատոր ծառայության նեֆրոլոգ, երիկամի բիոպսիայի մասնագետ Մանյա Քարամյանը սեպտեմբերի 17–18-ը Բոստոնում մասնակցել է Onconephrology Symposium 2026 միջազգային մասնագիտական սիմպոզիումին։

06-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի պետական քաղաքականությունն ու հիվանդացության միտումները. ասուլիս

Հոկտեմբերին՝ կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամսվա շրջանակում, «Արմենպրես»-ի մամուլի սրահում անցկացվել է ասուլիս՝ նվիրված հիվանդության կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման ուղղությամբ
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×