ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լապարոսկոպիկ վիրաբուժության նոր որակ՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է համալրումը ժամանակակից սարքավորումներով։ Կենտրոնի նոր ձեռքբերումը՝ KARL STORZ ընկերության վերջին սերնդի էնդոսկոպիկ սարքավորումը հագեցած է բոլոր տեսակի գործիքներով, որը հնարավորություն է ընձեռում կատարել ուռուցքաբանության ոլորտի բոլոր տեսակի վիրահատությունները լապարոսկոպիկ եղանակով։  

Նոր սարքավորումը իր մեջ ներառում է LED լույսի աղբյուրով մոդուլային տեսապլատֆորմ, որն ունի Երեք տարբեր 2D և 3D տեխնոլոգիաներ հյուսվածքների զանազանման համար, ինսուֆլյատոր, որն ապահովում է գազի արագ ներմղում (40 լիտր/րոպե), ինչպես նաև բարձրարտադրողականությամբ գեներատոր, որը հնարավորություն է տալիս աշխատել մոնոպոլյար և բիպոլյար ռեժիմներով։

Հարկ է նշել, որ այս էնդոսկոպիկ սարքավորումը բառացիորեն բժշկական տեխնոլոգիաների վերջին խոսքն է, ինչը հնարավորություն կտա Ուռուցքաբանության ազգային կենտրոնին պահպանել առաջատարի դիրքերը նաև լապարոսկոպիկ վիրաբուժության ոլորտում։ 


15-10-2026

Yerevan Microsurgical Week-ի մասին՝ «Առավոտ լուսոյի» տաղավարում

Yerevan Microsurgical Week-ի մասին Առաջին ալիքի «Առավոտ լուսո» հաղորդման տաղավարում խոսել են ՈՒԱԿ Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Մհեր

12-10-2026

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ՈՒԱԿ մասնագետի ասուլիսը

Հոկտեմբերի 12-ը ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է: «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ծխախոտի օգտագործման ռիսկերն ու վնասները» թեմայով «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի

10-10-2026

Միզապարկի ուռուցքի համալիր բուժում ՈւԱԿ-ում

ՈւԱԿ Օնկոուրոլոգիական բաժանմունքում միզապարկի տարածված ուռուցքով պացիենտի բուժումն իրականացվել է փուլային՝ համադրելով քիմիաթերապիան, իմունոթերապիան և լապարոսկոպիկ վիրահատությունը։Պացիենտը ՈւԱԿ է դիմել
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×