ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միջուկային բժշկության Եվրոպական ասոցիացիայի (EANM) 31-րդ կոնգրեսում Հայաստանը ներկայացնում էր Ուռուցքաբանության ազգային կենտրոնը

2018թ. հոկտեմբերի 13-ից  17-ը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում տեղի ունեցավ Միջուկային բժշկության Եվրոպական ասոցիացիայի (EANM) 31-րդ կոնգրեսը։ Կոնգրեսին մասնակցում էին ավելի քան 6000 ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Հայաստանը ներկայացնում էր Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկ` միջուկային բժշկության մասնագետ Նաիրա Հարությունյանը։

Միջուկային բժշկության ոլորտում EANM կոնգրեսը համարվում է տարվա գլխավոր միջոցառումը։ Կոնգրեսում անցակցվեցին բազմաթիվ ինտերակտիվ դասախոսություններ, ֆորումներ, նիստեր, որոնք նվիրված էին միջուկային բժշկության ոլորտի նորագույն ձեռքբերումներին։

Միաժամանակ, կազմակերպված էր միջուկային բժշկության մեջ օգտագործվող գերժամանակակից սարքավորումների ցուցահանդես, այդ թվում` Siemens, Toshiba, General Electric, Philips հանրահայտ արտադրողներից։ Ներկայացված էր նաև MEDISO ֆիրմայի SPECT/CT գամմա–խցիկը, որը 2018 թվականին տեղադրվել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնում։

Ձեռքբերված գիտելիքները և հմտությունները կկիրառվեն Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Միջուկային բժշկության ենթաբաժանմունքում, ինչը մեծապես կնպաստի ուռուցքային հիվանդությունների ախտորոշման ճշգրտության և որակի առավել բարձրացմանը։


12-10-2026

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ՈՒԱԿ մասնագետի ասուլիսը

Հոկտեմբերի 12-ը ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է: «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ծխախոտի օգտագործման ռիսկերն ու վնասները» թեմայով «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի

10-10-2026

Միզապարկի ուռուցքի համալիր բուժում ՈւԱԿ-ում

ՈւԱԿ Օնկոուրոլոգիական բաժանմունքում միզապարկի տարածված ուռուցքով պացիենտի բուժումն իրականացվել է փուլային՝ համադրելով քիմիաթերապիան, իմունոթերապիան և լապարոսկոպիկ վիրահատությունը։Պացիենտը ՈւԱԿ է դիմել

08-10-2026

Բոստոնից՝ նոր գիտելիք և միջազգային փորձ. ՈւԱԿ նեֆրոլոգը՝ Onconephrology Symposium 2026-ում

ՈւԱԿ Ամբուլատոր ծառայության նեֆրոլոգ, երիկամի բիոպսիայի մասնագետ Մանյա Քարամյանը սեպտեմբերի 17–18-ը Բոստոնում մասնակցել է Onconephrology Symposium 2026 միջազգային մասնագիտական սիմպոզիումին։
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×