ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈւԱԿ-ում հյուրընկալել էինք պրոֆեսոր Նաթան Ֆոուլերին և «Netcracker Technology Corp.»-ի համահիմնադիր Մայքլ Ֆայնբերգին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, Bostongene-ի հետ համագործակցության շրջանակում, կազմակերպել էր հանդիպում-քննարկում «Ուռուցքաբանության մեջ ճշգրիտ բժշկության զարգացումը» թեմայով, որը վարում էր Նաթան Ֆոուլերը՝ ԱՄՆ-ի ամենամեծ և հեղինակավոր ուռուցքաբանական կենտրոններից մեկի՝ Տեխասի համալսարանի Անդերսոնի անվան քաղցկեղի կենտրոնի Կլինիկական հետաքննական և թարգմանչական հետազոտական ​​ծրագրի տնօրենը: 

Հանդիպմանը պրոֆեսոր Ֆոուլերն անդրադարձավ ուռուցքով հիվանդների վարման գործընթացում ախտորոշման և բուժման անհատական մոլեկուլային մոտեցումների կիրառմանը, որի շնորհիվ յուրաքանչյուր հիվանդի դեպքում որոշվում է իր ուռուցքային բջիջների մոլեկուլների տեսականին և դրա հիման վրա ընտրվում է թիրախային բուժման դեղորայքը: Հյուրերը, տնօրեն Նարեկ Մանուկյանի ուղեկցությամբ, շրջայց կատարեցին Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, ծանոթացան իրականացված լայնածավալ աշխատանքներին, կենտրոնի տեխնիկական հագեցվածությանն ու մատուցվող ծառայություններին:

Հյուրերը ՈւԱԿ տնօրենին շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և գոհունակությամբ արձանագրեցին, որ իրենց այցը նոր համագործակցության ու համատեղ իրականացվող նոր նախագծերի սկիզբ է, քանի որ առկա է փոխգործակցության զգալի ներուժ: ℹ️BostonGene-ը անհատականացված բժշկության և կենսաբժշկական ոլորտի ծրագրային ապահովման մշակման առաջատար ընկերություններից է։

14-10-2025

Փորձը, գիտելիքն և նորագույն տեխնոլոգիաները համադրելով․ համատեղ միջամտություններ Սանկտ Պետերբուրգից ժամանած բժշկի հետ

Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է ամրապնդել միջազգային համագործակցությունը․ Հայաստան է այցելել Սանկտ-Պետերբուրգի պետական մանկաբուժական բժշկական համալսարանի

07-10-2025

Ինչպե՞ս կատարել կրծքագեղձի ինքնազննում

Կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ կանանց շրջանում ամենատարածված չարորակ ուռուցքներից մեկը։ Վաղ հայտնաբերման դեպքում բուժման արդյունքները զգալիորեն բարելավվում են, իսկ վիրահատական

01-10-2025

Կրծքագեղձի քաղցկեղ․ ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր կին

Հոկտեմբերը ամբողջ աշխարհում ճանաչված է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և հիվանդության իրազեկման ամիս։ Սա այն ժամանակահատվածն է, երբ բժիշկներն ու առողջապահական կազմակերպությունները հիշեցնում են՝
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×