ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուռուցքաբանական խոշոր ֆորում Հայաստանում

Մայիսի 18-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հաղթահարենք քաղցկեղը ժպիտով» միջազգային գիտաժողովը, որտեղ ելույթներով հանդես եկան ԱՄՆ-ից ժամանած ուռուցքաբանության ոլորտում աշխարհահռչակ էքսպերտներ և բժշկագիտության հեղինակավոր մասնագետներ:

Գիտաժողովի կազմակերպիչներն էին՝ Երևանի պետական բժշկական համալսարանը, Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիան, Սիթի օֆ Սմայլ հիմնադրամը, Երիտասարդ ուռուցքաբանների հայկական խումբը և Մանկական արյունաբանության և ուռուցաբանության հայկական խումբը:

Միջազգային գիտաժողովի շրջանակում մայիսի 19-ին Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում կազմակերպվեց կոնֆերանս: Հյուսթոնից և Բոստոնից ժամանած անվանի մասնագետների, փորձագետների, հոգեբանների, սոցիալական ոլորտի աշխատողների, վիրաբույժների և և տեղի բժիշկների հետ միասին կազմակերպվեց սեմինար: Սեմինարի նպատակներից էր բժիշկների շրջանում իրականացնել փորձի փոխանակում, անցկացնել գիտական վարպետության դասեր և ուղիներ փնտրել հասարակության շրջանում նպաստելու քացկեղի մասին  տեղեկատվության մակարդակի բարձրացմանը:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում մասնավորապես կազմակերպվել էին թոքի քաղցկեղին և մելանոմային վերաբերվող վարպետաց դասեր` աշխարհահռչակ բժիշկների մասնակցությամբ: Դասախոսները ներկայացրեցին այս հիվանդությունների ամենաժամանկակից ախտորոշման և բուժման մեթոդները, որոնք ընդունված են ԱՄՆ-ում:

Մայիսի 17-21-ը Երևանի պետական բժշկական համալսարանի, Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի, City of Smile և IDeA հիմնադրամների հրավերով Հայաստանում էին ԱՄՆ առաջատար քաղցկեղի կենտրոնների՝ Տեխասի համալսարանի ՄԴ Անդերսոն Քաղցկեղի կենտրոնի (N1 քաղցկեղի կենտրոնը ԱՄՆ-ում ըստ US News & World Report-ի) և Հարվարդի համալսարանի Դանա-Ֆարբեր/Բոստոնի Մանկական քաղցկեղի և Արյան հիվանդությունների կենտրոնի (N1 մանկական քաղցկեղի կենտրոնը ԱՄՆ-ում ըստ US News & World Report-ի) պատվիրակությունները՝ մասնակցելու «Հաղթահարենք քաղցկեղը ժպիտով» միջազգային գիտաժողովին:


Պատվիրակության կազմում էին.


Տեխասի համալսարանի ՄԴ Անդերսոն Քաղցկեղի կենտրոնից.

    պրոֆեսոր Օլիվեր Բոգլեր. ՄԴ Անդերսոն Քաղցկեղի կենտրոնի փոխնախագահ, Նեյրո-ուռուցքաբանության պրոֆեսոր, Գլխուղեղի քաղցկեղի հետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Հագոփ Քանթարջյան. Լեյկեմիայի բաժանմունքի ղեկավար (ամենամեծն աշխարհում), աշխարհահռչակ գիտնական և բժիշկ, Օնկոհեմատոլոգիայի միության հիմնադիր, պրոֆեսոր Ագոփ Բեդիկյան. Մելանոմայի բաժանմունքի պրոֆեսոր, մելանոմայի աշխարհահռչակ էքսպերտ, պրոֆեսոր Արա Վափորչյան. Սիրտ-կրծքային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, ԱՄՆ կրծային վիրաբուժության հանձնաժողովի տնօրեն, պրոֆեսոր Կառլոս Բուեսո-Ռամոս. Արյունաբանական ախտաբանության բաժանմունքի պրոֆեսոր, Ոսկրածուծի հետազոտությունների բաժնի ղեկավար, պրոֆեսոր Մարինա Կոնոպլյովա. Լեյկեմիաների և Ցողունային բջիջների փոխպատվաստման բաժանմունքների պրոֆեսոր, Քերեն Ֆրենսիս. Գլոբալ ծրագրերի ղեկավար, դոցենտ Մարո Օհանյան. Լեյկեմիաների բաժանմունքի դոցենտ:

Հարվարդի համալսարանի Դանա-Ֆարբեր/Բոստոնի Մանկական քաղցկեղի և Արյան հիվանդությունների կենտրոնից.

    դոցենտ Լեսլի Լեհման. Ցողունային բջիջների փոխպատվաստման կլինիկայի ղեկավար, Համաշխարհային առողջապահական ծրագրերի բժշկական ղեկավար, Հարվարդի համալսարանի մանկաբուժության դոցենտ, Իրինի Ալբանտի. Համշխարհային առողջապահական ծրագրերի տնօրեն, Հարվարդի Առողջապահական դպրոցի դասախոս, Բրայն Դելանեյ. Հոգե-ուռուցքաբանության ծառայության ղեկավար, Հարվարդի համալսարանի հոգեբանության դասախոս, Քեյթի Հուլահան. գլխավոր բուժքույր, բուժքույրական ծառայությունների ղեկավար Խորխե Ֆերնանդես. Կլինիկական հոգեբանական և սոցիալական ծառայության թիմի անդամ:


Գիտաժողովի ղեկավարն էր դոցենտ Ավո Արթինյանը`  ԱՄՆ Բեյլորի բժշկական համալսարանի կոլո-ռեկտալ քաղկեղի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի նախագահ:


Գիտաժողովի ընթացքում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և ԱՄՆ-ից ժամանած մասնագետների միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն` կենտրոնի ուռուցքաբանների վերպատրաստումների վերաբերյալ ՄԴ Անդերսոն Քաղցկեղի կենտրոնում: 


20-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը․ ՈՒԱԿ մասնագետները՝ «Լույս առավոտ» հաղորդման տաղավարում

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիսն է։ Այս շրջանում առանձնահատուկ կարևորություն ունեն հիվանդության վաղ հայտնաբերման, կանխարգելիչ հետազոտությունների և առողջության նկատմամբ

19-10-2026

Yerevan Microsurgical Week․ վերականգնողական միկրովիրաբուժության փորձը ՈՒԱԿ-ում

Հոկտեմբերի 11–16-ը ՈՒԱԿ անցկացվեց Yerevan Microsurgical Week միջազգային միկրովիրաբուժական նախաձեռնությունը, որի շրջանակում իրականացվեցին բարդ վերականգնողական վիրահատություններ, մասնագիտական

18-10-2026

Վիրաբուժությունը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ՈՒԱԿ-ում

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում վիրաբուժական պրակտիկայում՝ նպաստելով բժշկական միջամտությունների պլանավորման, մասնագիտական աշխատանքի և բուժման գործընթացների
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×