ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուռուցքաբանություն. կյանքի ռազմավարություն

Ուռուցքային հիվանդությունները ոչ վարակիչ հիվանդություններից մահացության կառուցվածքում մահվան գլխավոր պատճառներից են: Ինչ է անում պետությունը և ինչ պետք է անի մարդը, որպեսզի նվազեցնի այդ վիճակագրությունը՝ «Газеты.Ru»-ում:


Վերջին 150 տարվա ընթացքում մարդն սկսել է ապրել միջինը երկու անգամ ավելի երկար: Սա չի կարող չուրախացնել, սակայն կյանքի տևողության երկարացման հետ ավելացավ նաև ահավոր ախտորոշման՝ քաղցկեղի հաճախականությունը:


Քաղցկեղը ոչ մեկ, և ոչ էլ երկու հիվանդություն է: Գոյություն ունեն ուռուցքային հիվանդությունների բազմաթիվ տեսակներ և տիպեր: Նրանցից որոշները դեռևս անբուժելի են, որոշներին կարելի է հաղթահարել, հատկապես, եթե հիվանդության դեմ պայքարն սկսվել է ժամանակին:


Ռուսաստանի առողջապահության նախարարության Ազգային բժշկական հետազոտական ճառագայթաբանության կենտրոնի Դաշնային պետական բյուջետային հաստատության գլխավոր տնօրեն Անդրեյ Կապրինի խոսքերով կարելի է առանձնացնել ուռուցքային հիվանդությունների հետևյալ ամենատարածված տեսակները. տղամարդկանց մոտ առաջին տեղում է թոքերի, բրոնխների և շնչափողի քաղցկեղը` կազմելով բոլոր ուռուցքաբանական ախտորոշումների 17,8%-ը, երկրորդ տեղում է շագանակագեղձի քաղցկեղը (14,3%), այնուհետև` մաշկի քաղցկեղը (11,5%):  Կանանց մոտ առաջին տեղում կրծքագեղձի քաղցկեղն է (21%), երկրորդ տեղում մելանոման և մաշկի այլ նորագոյացություններն են (16,5%), այնուհետև` կոլոռեկտալ քաղցկեղը և ձվարանի քաղցկեղը ( 12-ական %):


Քաղցկեղի տարբեր տեսակներով հիվանդացության թիվն աճում է, յուրաքանչյուր տարի այս հիվանդությունն առաջին անգամ ախտորոշվում է միջինը 480-500 հազար մարդու մոտ:


Սա, առաջին հերթին, կապված է ախտորոշման բարելավման, և, համապատասխանաբար, հայտնաբերման հետ, ինչպես նաև կյանքի տևողության երկարացման հետ. որքան մարդը երկար է ապրում, այնքան մեծ է նրա մոտ քաղցկեղային ուռուցքի առաջացման հավանականությունը:


Ընդունված է համարել, որ քաղցկեղի դեմ պայքարում ամբողջ պատասխանատվությունը կրում են բժիշկները: Ներկայում, իրավամբ, բազմաթիվ հետազոտություններ և վիրահատություններ, որոնք կապված են ուռուցքաբանության հետ, կարելի է իրականացնել պետության հաշվին: Սակայն շատ բան կախված է հենց հիվանդից, քանի որ քաղցկեղի դեմ պայքարում կարևորագույն դեր են կատարում կանխարգելումն ու  վաղ ախտորոշումը:


Գաղտնիք չէ, որ քաղցկեղի տարբեր տեսակներն ունեն ռիսկի տարբեր գործոններ: Նրանցից շատերի վրա կարելի է ազդել: Գոյություն ունի նաև քաղցկեղի կանխարգելում, որն աշխատում է:   

Օրինակ, գոյություն ունի վարակիչ քաղցկեղ՝ վիրուսային պատճառագիտության ուռուցքային քաղցկեղ: Հենց այսպիսի բնույթ ունի արգանդի վզիկի քաղցկեղը, որն առաջացնում է մարդու պապիլոմայի վիրուսը: Այս հիվանդությունը կարելի է կանխարգելել վակցինացիայի իրականացմամբ, որը հնարավոր է իրականացնել:


Թոքի քաղցկեղի կանխարգելման լավագույն եղանակը ծխելուց հրաժարվելն է (իսկ էլեկտրոնային սիգարետ ծխելուց հրաժարվելը կնվազեցնի կոկորդի քաղցկեղի զարգացման հավանականությունը):


Ուռուցքային հիվանդությունների կանխարգելման մեջ մեծ ներդրում ունի պետությունը՝ սահմանափակելով ծխելը և ծխախոտի տարածումը. հայտնի է, որ հասարակական վայրերում ծխելու արգելքից հետո սկսել է նվազել բարմենների և մատուցողների հիվանդացությունը: Վերջին տարիներին ծխողների քանակը նվազում է, ինչը նշանակում է, որ քաղցկեղից մահանալու ռիսկը նույնպես նվազել է:


Քաղցկեղի դեմ պայքարի երկրորդ առանցքային պահը, որը կախված է հենց մարդուց, վաղ ախտորոշումն է: Ցավոք, հիվանդը բժշկին այցելում է ուշացած:


«Եթե մարդը 40 տարեկանից հետո պարզապես տարին մեկ անգամ ուրոլոգի մոտ անցնի կանխարգելիչ հետազոտություն և իրականացվի շագանակագեղձի մատնային զննում, ապա շատ մեծ է այս հիվանդությունն առաջին-երկրորդ փուլում հայտնաբերելու հավանականությունը, երբ ապրելիությունը կազմում է ավելի քան 90%, իսկ բուժումն արժե տասնապատիկ, եթե ոչ հարյուրապատիկ անգամ մատչելի,- ասում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Ռուսաստանի առողջապահության նախարարության վերարտադրողական առողջության գլխավոր արտահաստիքային մասնագետ Օլեգ Ապոլիխինը:


Փոքր բնակավայրերում ուռուցքային հիվանդությունները կարելի է հայտնաբերել շարժական բժշկական թիմերի կողմից, այդ թվում` շարժական բժշկական համալիրների կիրառմամբ: Արտագնա թիմերի կազմում, որպես կանոն, հարկ է մամոգրաֆ-ուռուցքաբանի առկայությունը: Արտագնա բժշկական թիմերը պետք է հեռավոր շրջաններ այցելեն տարեկան երկու անգամից ոչ պակաս: Այդ օրերին մարդկանց հնարավորություն կտրվի հետազոտվել, հիշեցնել ուռուցքային հիվանդությունների խնդրի մասին և այն մասին, որ այս հիվանդությունների դեմ պայքարի պատասխանատվությունն ընկած է ինչպես առողջապահական համակարգի, այնպես էլ յուրաքանչյուրիս վրա:


«Բացի կանխարգելումը շատ կարևոր է, որ ինքներս առողջ զգոնություն դրսևորենք և բժշկին այցելենք ամենափոքր կասկածի դեպքում»,- խորհուրդ է տալիս Անդրեյ Կապրինը:


23-04-2025

Նորաթուխ մայրիկը կրկին վայելում է մայրության բերկրանքը՝ առանց ցավի և անհանգստության

Նորաթուխ մայրիկը կրկին վայելում է մայրության բերկրանքը՝ առանց ցավի և անհանգստության. ՈՒԱԿ-ի մասնագետների կողմից իրականացվել է մեծ ծավալի բժշկական միջամտություն, որը հնարավորություն է տվել վերականգնել

19-04-2025

Նշանակալի իրադարձություն հայաստանյան առողջապահական կյանքում. “PHUSE Single Day” կոնֆերանսն առաջին անգամ կանցկացվի Երևանում

Նշանակալի իրադարձություն հայաստանյան առողջապահական կյանքում. “PHUSE Single Day” կոնֆերանսն առաջին անգամ կանցկացվի Երևանում, որը կմիավորի ոլորտի շուրջ 200 մասնագետ ոչ միայն Հայաստանից, այլ նաև աշխարհի

15-04-2025

Սիրած առարկան՝ ֆիզկուլտուրա, սիրած սպորտաձևերը՝ ֆուտբոլ և կառատե. ՈՒԱԿ մասնագետների շնորհիվ մեր փոքրիկ պացիենտը շուտով կվերադառնա ակտիվ կյանքին

Սիրած առարկան՝  ֆիզկուլտուրա, սիրած սպորտաձևերը՝  ֆուտբոլ և կառատե. ՈՒԱԿ մասնագետների շնորհիվ մեր փոքրիկ պացիենտը շուտով կվերադառնա ակտիվ կյանքին11-ամյա Եփրեմ Հովակիմյանը դիմել է ՈՒԱԿ՝
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×