ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տարիքը խոչընդոտ չէ արդյունավետ բուժման համար․ 89-ամյա կնոջ պատմությունը

Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Հեռահար ճառագայթային թերապիայի բաժանմունք էր դիմել 89-ամյա կին, ով գանգատվում էր քթի աջ թևի շրջանում առաջացած ուռուցքային գոյացությունից։

Անհրաժեշտ լաբորատոր, գործիքային և հյուսվածաբանական քննություններից հետո հիվանդի մոտ ախտորոշվել էր քթի մաշկի բազալ բջջային քաղցկեղ։ Հաշվի առնելով տարիքային գործոնը և ուղեկցող սրտի իշեմիկ հիվանդությունը՝ վիրահատական միջամտությունը համարվել էր ոչ ցանկալի։

Քննարկելով դեպքը ներհիվանդանոցային ուռուցքաբանական հանձնաժողովում, որոշվել էր իրականացնել քթի աջ թևի հեռահար արմատական ճառագայթային բուժում։ ՈՒԱԿ Հեռահար ճառագայթային թերապիայի բաժանմունքի բժիշկ Սերգո Մխիթարյանի գլխավորությամբ իրականացված բուժումն ընթացել է հարթ՝ առանց բարդությունների, դիտվել է ուռուցքի լրիվ ռեզորբցիա:

Այս հաջողությունը ևս մեկ անգամ ընդգծում է, որ ՈւԱԿ-ում կիրառվող տեխնոլոգիաներն ու բժիշկների փորձառությունը հնարավորություն են տալիս ապահովել որակյալ ու անվտանգ բուժում յուրաքանչյուր հիվանդի համար՝ անկախ տարիքից։

30-10-2025

Ովքե՞ր կարող են անցնել կրծքագեղձի քաղցկեղի անվճար սքրինինգ

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված չարորակ նորագոյացություններից է։ Հիվանդության վաղ հայտնաբերման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը մամոգրաֆիկ սքրինինգն է, որը Հայաստանում իրականացվում է

24-10-2025

Կոլոռեկտալ քաղցկեղ․ միջազգային գիտաժողով՝ ՈւԱԿ-ի մասնագետների մասնակցությամբ

Հոկտեմբերի 18–19-ին առցանց ձևաչափով կայացավ Բժիշկ Րաֆֆի Հովհաննիսյանի անվան 4-րդ միջազգային բժշկական գիտաժողովը, որը նվիրված էր կոլոռեկտալ քաղցկեղի կանխարգելման, ախտորոշման և բուժման արդի

22-10-2025

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքար. ՈՒԱԿ-ում հետազոտվել են կին դատապարտյալները

ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագիտական աջակցությամբ կին դատապարտյալների շրջանում իրականացվել է անվճար մամոգրաֆիկ
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×