ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈՒԱԿ-ի վիրաբույժներին հաջողվել է ամբողջությամբ հեռացնել ենթաստամոքսային գեղձի նեյրոէնդոկրին ուռուցքը

Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ընդհանուր և էնդովիրաբուժության բաժանմունքում հաջողությամբ իրականացվել է բարդ ու ծավալուն վիրահատություն․ պացիենտի մոտ հեռացվել է ենթաստամոքսային գեղձի նեյրոէնդոկրին ուռուցքը։

67 տարեկան պացիենտը կենտրոն էր դիմել որովայնի ձախ կեսում երկարատև բութ և երբեմն գոտևորող ցավերի գանգատով։ Հետագա հետազոտություններով հայտնաբերվել էր խոշոր՝ 12×11×15 սմ չափի գոյացություն, որը ախտահարել էր ենթաստամոքսային գեղձի պոչը և մարմինը։ Առկա էին նաև ուղեկցող լուրջ խնդիրներ՝ լյարդի ցիռոտիկ փոփոխություններ և պորտալ հիպերտենզիա։

Մանրակրկիտ աշխատանքի արդյունքում բժիշկներին հաջողվել է ուռուցքը հեռացնել ամբողջությամբ․ պահպանվել է միայն ենթաստամոքսային գեղձի գլխիկի փոքր հատվածը։

Նշենք, որ նեյրոէնդոկրին ուռուցքները համարվում են հազվադեպ՝ կազմում են ենթաստամոքսային գեղձի նորագոյացությունների ընդամենը 5-10%-ը։ Դրանք հաճախ չեն ախտորոշվում վաղ փուլերում և սովորաբար հայտնաբերվում են արդեն մեծ չափերի դեպքում։

Վիրահատությունը կատարել են ՈՒԱԿ Ընդհանուր և էնդովիրաբուժության բաժանմունքի վարիչ Հմայակ Եփրեմյանը, բժիշկ-ուռուցքաբան Վիկտորյա Հովհաննիսյանը և անեսթեզիոլոգ Ստեփան Ֆարսյանը։ Նրանց համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել արդյունավետորեն հաղթահարել բարդագույն վիրաբուժական մարտահրավերը։

Այս հաջողված միջամտությունը ևս մեկ անգամ վկայում է, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագիտական ներուժը հնարավորություն է տալիս իրականացնել ամենաբարդ վիրահատությունները և ապահովել բուժառուների կյանքի որակի զգալի բարելավում։

28-11-2025

Հայաստանում կիրառվում է քաղցկեղի բուժման նորագույն մեթոդները. «Բաց հարթակի» տաղավարում ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանն է

Առաջինի լրատվական ալիքի «Բաց հարթակի» տաղավարում ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Կարեն Ծառուկյանը խոսել է ՈՒԱԿ-ի դերի, կարևորության, ուռուցքաբանության ոլորտի

24-11-2025

Թոքի քաղցկեղ․ տարածված միֆերը և իրականությունը

Թոքի քաղցկեղի վերաբերյալ դեռ շատ սխալ պատկերացումներ կան, որոնք հաճախ խանգարում են հիվանդության վաղ հայտնաբերմանը և արդյունավետ բուժմանը։ Ստորև ներկայացնում ենք ամենատարածված միֆերն ու դրանց

13-11-2025

ՈՒԱԿ Արյան բանկին շտապ անհրաժեշտ են երկրորդ դրական խմբի արյան դոնորներ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Արյան բանկին ՇՏԱՊ անհրաժեշտ են A (II) Rh + (երկրորդ դրական) խմբի արյան դոնորներ։Խնդրում ենք համապատասխան արյան խմբով անձանց դիմել ՈՒԱԿ Արյան բանկ։ Արյանը
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×