ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈՒԱԿ-ն ամփոփում է անվճար հետազոտությունների արդյունքները

120 կին, քաղցկեղի 4 նոր դեպք, ֆիբրոզ օջախներ, ֆիբրոադենոմա, տարատեսակ այլ խնդիրներ: 

Վերջին մեկ ամսվա շաբաթ օրերը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ախտորոշման ծառայության համար աշխատանքային էին: Պատճառը կանանց համար կենտրոնի անցկացրած ԱՆՎՃԱՐ հետազոտոթյուններն էին:

Կանանց տոների շրջանակում՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը՝ յուրաքանչյուր շաբաթ օր, 40 տարեկանից բարձր կանայք հնարավորություն ստացան անցնելու մամոգրաֆիա և կանխարգելելու Հայաստանում կանանց շրջանում ամենատարածված չարաբաստիկ հիվանդությունը՝ կրծքագեղձի քաղցկեղը: Հետազոտությունների արդյունքում, ցավոք, շատերի մոտ հայտնաբերվել են տարատեսակ խնդիրներ: Գերակշռող էին ֆիբրոզ-կիստոզ-մաստոպաթիաները, ֆիբրոադենոմաները:

Առաջին լուսանկարում տիկին Թամարան է, որն անցկացվող ակցիայի մասին տեղեկացել է ընկերուհու շնորհիվ: Երկար-բարակ մտածելուց հետո որոշել է գալ և հետազոտվել: Ասում է՝ սկզբում չէր ուզում, վախենում էր, թե «մի բան կհայտնաբերվի»: Հետո հետազոտության կարևորությունը հաղթել է վախին, ու տիկին Թամարան եկել է ստուգման: Վերջինս արդեն հանգիստ կգնա տուն. վստահ է, որ առողջ է:

Նմանատիպ օրինակները շատ են: Բայց, ցավոք, կան նաև նրանք, ովքեր այդպես էլ չեն գալիս, չեն հետազոտվում, իսկ առողջական խնդիրը բարդանում է, հաճախ դառնում կյանքի համար վտանգավոր:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ևս մեկ անգամ հորդորում է պարբերաբար անցնել հետազոտություններ, ստուգվել, կանխարգելել չարաբաստիկ հիվանդությունը:

Սկզբնական շրջանում կրծքագեղձի քաղցկեղը կարող է ընդհանրապես չդրսևորվել: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր կին կանխարգելման նպատակով պետք է պարբերաբար հետազոտվի։ Ոչ բարդ, անցավ, երկար ժամանակ չպահանջող հետազոտությունը կարող է պահպանել առողջությունը, փրկել կյանքեր։

20-08-2025

Հաջողված պատմություն մեր թիմի և պացիենտի համատեղ պայքարի մասին. մեկ կյանք ևս հաղթեց ուռուցքին

ՈւԱԿ նեյրոօնկոլոգիական բաժանմունք էր դիմել 67-ամյա կին, ով գանգատվում էր պարբերական գլխացավերից, ցնցումներից, աջ վերջույթների թուլությունից և խոսքի դժվարացումներից։ Անցկացված բազմապրոֆիլ

15-08-2025

Բարդ վիրահատական միջամտություն՝ կյանքի որակի զգալի բարձրացման և կենսական կարևոր ֆունկցիաների լիարժեք վերականգնման նպատակով

ՈւԱԿ Ս. Սեինյանի անվան հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանության բաժանմունք էր դիմել 17-ամյա պացիենտը, ով գանգատվում էր դեմքի ստորին երրորդի դեֆորմացիայից: Իրականացված հետազոտությունների արդյունքում

12-08-2025

Մասնագիտական վարպետության նոր մակարդակ՝ աշխարհում միակ Կրծքավանդակի պատի վիրաբուժության ինստիտուտում

ՈՒԱԿ-ի կրծքավանդակային վիրաբուժության և ինտերվենցիոն թոքաբանության բաժնի ղեկավար, թորակալ վիրաբույժ Տիգրան Բյուզանդյանը օրերս վերադարձել է Չինաստանից, որտեղ հրավիրված էր Institute of Chest Wall
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրենի ժ/պ Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×