ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈՒԱԿ-ում կատարվել է երիկամի հեռացում լապարոսկոպիկ եղանակով

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկները շարունակում են զարգացնել լապարոսկոպիկ վիրաբուժության իրենց հմտությունները։ Վերջերս կենտրոնում լապարոսկոպիկ եղանակով կատարվել է երիկամի հեռացում։

41 տարեկան տղամարդու մոտ հայտնաբերվել էր երիկամի չարորակ նորագոյացություն, որը ներաճել էր բաժակ-ավազանային համակարգի մեջ։ Նման դեպքերում երիկամը հեռացնում են ամբողջությամբ։ Որոշում կայացվեց վիրահատությունը կատարել լապարոսկոպիկ եղանակով, քանի որ այն ավելի քիչ տրավմատիկ է և ունի մի շարք առավելություններ։ Այդպիսի վիրահատության ժամանակ արվում են փոքր անցքեր՝ լապարոսկոպիկ գործիքների և տեսախցիկի համար, երիկամը հեռացնելուց հետո դուրս է բերվում փոքր կտրվածքի միջով։

Հարկ է նշել, որ երիկամի լապարոսկոպիկ հեռացում Հայաստանում կատարում են հաշված թվով մասնագետներ։ Այժմ ՈՒԱԿ-ի երիտասարդ օնկոուրոլոգ Ազատ Չախոյանը համալրեց նրանց շարքերը։

Վիրահատությանը մասնակցել են լապարոսկոպիկ վիրաբույժ Ավետ Պետրոսյանը և օնկոուրոլոգ Վարդան Առաքելյանը:

Պացիենտն իրեն լավ է զգում, և մի քանի օրից կարող է վերադառնալ իր բնականոն կյանքին։ Քիմիաթերապիայի կամ ճառագայթային բուժման կարիք նա չունի։ Ուռուցքը հեռացվել է ռադիկալ կերպով, մետաստազներ չեն հայտնաբերվել։  


15-10-2026

Yerevan Microsurgical Week-ի մասին՝ «Առավոտ լուսոյի» տաղավարում

Yerevan Microsurgical Week-ի մասին Առաջին ալիքի «Առավոտ լուսո» հաղորդման տաղավարում խոսել են ՈՒԱԿ Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Մհեր

12-10-2026

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ՈՒԱԿ մասնագետի ասուլիսը

Հոկտեմբերի 12-ը ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է: «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ծխախոտի օգտագործման ռիսկերն ու վնասները» թեմայով «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի

10-10-2026

Միզապարկի ուռուցքի համալիր բուժում ՈւԱԿ-ում

ՈւԱԿ Օնկոուրոլոգիական բաժանմունքում միզապարկի տարածված ուռուցքով պացիենտի բուժումն իրականացվել է փուլային՝ համադրելով քիմիաթերապիան, իմունոթերապիան և լապարոսկոպիկ վիրահատությունը։Պացիենտը ՈւԱԿ է դիմել
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×