ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈՒԱԿ-ում ողնաշարի ողերի պաթոլոգիկ կոտրվածքների բուժման համար կիրառվում է վերտեբրոպլաստիկա

ՈՒԱԿ-ում վիրահատական միջամտությունների ժամանակ կիրառվում են բոլոր ժամանակակից մոտեցումները, այդ թվում՝ վերտեբրոպլաստիկա

Վերտեբրոպլաստիկան կամ ողի մարմնի ցեմենտավորումը համարվում է ողնաշարի ողերի պաթոլոգիկ կոտրվածքների բուժման քիչ ինվազիվ և արդյունավետ վիրահատական եղանակ։ ՈւԱԿ-ում վերտեբրոպլաստիկան հաճախ կոմբինացվում է քաղցկեղի բուժման ճառագայթային թերապիայի հետ։ Ի տարբերություն բաց վիրահատական մեթոդին, որից հետո պետք է սպասել վիրահատական վերքի լավանալու պրոցեսին, վերտեբրոպլաստիկան հնարավորություն է տալիս վիրահատությունից հետո ավելի սեղմ ժամկետներում իրականացնել ճառագայթային թերապիան։

Այս մեթոդը բավականին ուսումնասիրված է և լայն կիրառություն ունի ամբողջ աշխարհում։

Ողերի պաթոլոգիկ կոտրվածքների մեջ մեծ դեր ունեն ուռուցքային մետաստատիկ ախտահարված կոտրվածքները, բարորակ ուռուցքային խնդիրներից՝ հեմանգիոմաները, նման դեպքերում, երբ կա սիմպտոմատիկա և առկա է կոտրվածքի ռիսկ, ապա ցուցված է վերտեբրոպլաստիկա։ Այն ցուցված է նաև օստեոպարոտիկ կոտրվածքների ժամանակ։ Վերտեբրոպլաստիկան մեծ ծավալով վիրահատություններից խուսափելու լավագույն տարբերակն է։ Վիրահատությունից մի քանի ժամ հետո պացիենտը կարող է անցնել առօրյա կյանքին, իրականացվում է միայն ամբուլատոր հսկողություն։ Ի տարբերություն բաց վիրահատության, վերտեբրոպլաստիկան ունի մի շարք առավելություններ՝

Բարձր արդյունավետություն,

Փոքր կտրվածքներ,

Անհամեմատ քիչ վերականգնողական շրջան,

Ավելի մատչելի է, քան բաց վիրահատությունը (բաց վիրահատության ժամանակ ողի կայունացման համար կարիք կա թանկարժեք իմպլանտներով ֆիքսելու, վերտեբրոպլաստիկայի դեպքում կատարվում է ողի մարմնի ցեմենտավորում, որն ավելի մատչելի է)։

Մենք անում ենք ամեն ինչ մեր պացիենտներին լավագույն ծառայությունների մատուցման և հետվիրահատական շրջանի նվազեցման համար:

16-05-2026

Ուղիղ աղու քաղցկեղի ամբողջական հեռացում էնդոսկոպիկ եղանակով

ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1948 թվականին ծնված տղամարդ, գանգատվելով կղանքում արյունային արտադրությունից։Կատարված համալիր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ուղիղ

12-05-2026

ՈՒԱԿ-ի բուժքույրերը ստացան շնորհակալագրեր մասնագիտական օրվա առթիվ

Մայիսի 12-ը աշխարհում նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր. ևս մեկ առիթ գնահատելու այն մարդկանց նվիրումն ու պատասխանատու աշխատանքը, ովքեր ամեն օր իրենց հոգատարությամբ, համբերությամբ և

03-04-2026

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. Կարեն Ծառուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×