ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈՒԱԿ ուրոլոգիական բաժանմունքում հաջողությամբ կիրառվում են էնդոսկոպիկ և լապարասկոպիկ վիրաբուժական մեթոդները

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքում հաջողությամբ կիրառվում են ժամանակակից ուղեցույցային վիրահատությունները՝ առավելապես էնդոսկոպիկ և լապարասկոպիկ եղանակներով։ Յուրաքանչյուր դեպքի համար ընտրվում է բուժման լավագույն եղանակը։

Մասնավորապես`

միզապարկի ուռուցքների սկզբնական փուլերում կատարվում են միզապարկի պահպանմամբ, առանց կտրվածքների էնդոսկոպիկ վիրահատություններ։ Խորացված փուլերում միզապարկի հեռացման անհրաժեշտության դեպքում, միզապարկի հեռացման հետ միասին մեկ փուլով կատարվում է բարակ-աղիքային նոր միզապարկի ձևավորում (հակացուցումների բացակայության դեպքում), ինչը պացիենտին հնարավորություն է ընձեռում ունենալ առանց կաթետերների՝ ինքնուրույն միզարձակությամբ վիճակ և բավարար կյանքի որակ։

Վերջինս ամբողջ աշխարհում օնկոուրոլոգիայի ամենամեծածավալ վիրահատությունն է, որը մեր կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքում կատարվում է ամեն շաբաթ։

Շագանակագեղձի հեռացման (արմատական պրոստատէկտոմիա), երիկամների հեռացումների և մասնահատումների դեպքում կիրառվում է վիրահատական բուժման առավելապես լապարասկոպիկ եղանակը։

Լապարասկոպիկ եղանակը հնարավորություն է տալիս․

  • վիրահատություններն իրականացնել առավել ճշգրիտ սահմաններով և խուսափել մեծ կտրվածքներից,
  • կրճատում է վիրահատության ընթացքը և հետվիրահատական շրջանը։

Քանի որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքում լապարասկոպիկ և էնդոսկոպիկ վիրահատություններն իրականացվում են ամենօրյա ռեժիմով, վերջերս վիրահատարանը համալրվեց ևս մեկ՝ նոր սերնդի լապարասկոպիկ վիրահատական սարքավորումների հավաքածուով։ Այն հնարավորություն է տալիս վիրահատական բուժումների արդյունավետությունը հասցնել առավելագույնի։

Մենք կարևորում ենք մեր պացիենտների առողջությունը։ Մեր մասնագետները պարբերաբար վերապատրաստումներ են անցնում արտերկրի լավագույն կլինիկաներում և տեղայնացնում աշխարհում առկա լավագույն փորձն ու մեթոդները։

30-10-2025

Ովքե՞ր կարող են անցնել կրծքագեղձի քաղցկեղի անվճար սքրինինգ

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված չարորակ նորագոյացություններից է։ Հիվանդության վաղ հայտնաբերման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը մամոգրաֆիկ սքրինինգն է, որը Հայաստանում իրականացվում է

24-10-2025

Կոլոռեկտալ քաղցկեղ․ միջազգային գիտաժողով՝ ՈւԱԿ-ի մասնագետների մասնակցությամբ

Հոկտեմբերի 18–19-ին առցանց ձևաչափով կայացավ Բժիշկ Րաֆֆի Հովհաննիսյանի անվան 4-րդ միջազգային բժշկական գիտաժողովը, որը նվիրված էր կոլոռեկտալ քաղցկեղի կանխարգելման, ախտորոշման և բուժման արդի

22-10-2025

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքար. ՈՒԱԿ-ում հետազոտվել են կին դատապարտյալները

ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագիտական աջակցությամբ կին դատապարտյալների շրջանում իրականացվել է անվճար մամոգրաֆիկ
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×