Վաղ հայտնաբերումը փրկում է կյանքեր. Արթուր Ավետսիյանը՝ կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման մասին
Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի, վաղ հայտնաբերման և կանխարգելիչ հետազոտությունների կարևորության մասին Կենտրոն ՀԸ «Կարևոր թեմա» հաղորդման եթերում խոսել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Արթուր Ավետիսյանը՝ պատասխանատու լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունների, միջին և կրտսեր բուժանձնակազմի աշխատանքների համար։
Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում իրազեկվածության բարձրացմանը և ժամանակին հետազոտվելու կարևորությանը։
Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումը բուժման արդյունավետության բարձրացման կարևոր նախապայմաններից է։ Հետևաբար, կանոնավոր հետազոտությունները և բժշկի խորհրդատվությունը կարևոր նշանակություն ունեն հիվանդության վաղ ախտորոշման գործում։


