Новости

3 բժիշկ 3 առաջատար կենտրոններում․ ՈՒԱԿ-ի մասնագետները շարունակում են վերապատրաստվել

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է իրականություն դարձնել տարեսկզբին իր առջև դրված նպատակները։ Ամենակարևորներից է ՈՒԱԿ-ում աշխատող մասնագետներին տալ արտերկրյա խոշոր կենտրոններում վերապատրաստվելու ու նոր գիտելիքներով զինվելու հնարավորություն։

Սեպտեմբերին Ռուսաստանի առաջատար կլինիկաներում երկշաբաթյա վերապատրաստման դասընթացների են մասնակցել ՈՒԱԿ-ի 3 մասնագետներ։

Նարեկ Գինոյանը նոր մասնագիտական գիտելիքներ ու հմտություններն է ձեռք բերել Ն.Ն.Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտաբժշկական կենտրոնի Ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունքում՝ «Կմախքի ոսկրերի առաջնային և մետաստատիկ ուռուցքներ» թեմայով։ Ուռուցքաբան օրթոպեդը մասնակցել է բաժանմունքում կատարվող մեծածավալ վիրահատություններին՝ կոնքի վերջույթների և ողնաշարի շրջանում, որոնց տևողությունը միջինում կազմել է 8-10 ժամ։ ՈՒԱԿ-ի բժիշկը Մոսկվայի մասնագետների հետ կատարել է կոնքի շրջանի բարդ ռեկոնստրուկտիվ վիրահատություններ, կոնքի էնդոպրոտեզավորումներ։

 

Կարինե Խոնդկարյանը նոր մասնագիտական գիտելիքներ ու հմտություններն է ձեռք բերել Մոսկվայի Բոդկինի անվան հիվանդանոցում՝ «հոդերի և փափուկ հյուսվածքների պաթոլոգիաների ուլտրաձայնային ախտորոշում» թեմայով ։ Երկշաբաթյա տևողությամբ դասընթացի ընթացքում ռադիոլոգը ստացել է ինչպես տեսական գիտելիքներ, այնպես էլ գործնականում կատարել մանր և մեծ հոդերի ՈՒՁ հետազոտություններ։ Ավարտին ՈՒԱԿ-ի մասնագետը հանձնել է քննություն և ստացել մասնագիտական վերապատրաստման վկայական։

 

Արթուր Առաքելյանը նոր մասնագիտական գիտելիքներ ու հմտություններն է ձեռք բերել Ն․ Ն.Պետրովի անվան ուռուցքաբանության ինստիտուտի Որովայնային ուռուցքաբանության բաժանմունքում՝ «Որովայնի լապարասկոպիկ վիրատահատություններ» թեմայով։ Վիրաբույժը մասնակցել է բաժանմունքում կատարվող վիրահատություններին, բուժման պլանավորումներին, հետվիրահատական բարդությունների բուժումներին։ ՈՒԱԿ-ի մասնագետը ներկա է գտնվել նաև լապարասկոպիկ եղանակով ուղիղ աղու մասնահատման դասընթացին։ 

Ստացած նոր գիտելիքները մասնագետները արդեն իսկ ծառայեցնում են ի շահ ՈւԱԿ-ի բուժառուների։

19-06-2025

ՈւԱԿ դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքը պարգևատրվել է շնորհակալագրով

Փորձի փոխանակում, մասնագիտական քննարկումներ և մեկ ընդհանուր նպատակ՝ ապահովել ավելի արդյունավետ բուժում և առողջ ապագա պացիենտների համար։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի դեղորայքային

07-06-2025

Ավելի քան 200 փոքրիկների համար հունիսմեկյան տոնը վերածվեց անակնկալ արկածի «Dino Park Yerevan»-ում

ՈւԱԿ տնօրինության նախաձեռնությամբ կենտրոնի միջին և կրտսեր բուժանձնակազմի ավելի քան 200 երեխաները վայելեցին զվարճալի ու հիշարժան պահեր՝ շրջելով դինոզավրերի կախարդական աշխարհում։ Լցված ժպիտներով,

05-06-2025

Ժամանակակից բրախիթերապիայի առաջատար փորձի ներդրում ՈՒԱԿ-ում

ՈՒԱԿ ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր Էվելինա Բախշինյանը և բժիշկ-ուռուցքաբան Հասմիկ Ավետիսյանը մասնագիտական վերապատրաստում են անցել Վիեննայի
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×