Պատմություն


ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի ուռուցքաբանության ազգային կենտրոնը Հայաստանի միակ բազմապրոֆիլ մասնագիտացված կենտրոնն է, որտեղ իրականացվում է տարաբնույթ նորագոյացությունների ախտորոշում և բուժում։ Այն հիմնադրվել է 1946 թվականին որպես Ռենտգենաբանության և ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտ, իսկ արդեն 1985 թվականին վերանվանվել Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության գիտական կենտրոնի։

 

Վերջին տարիներին լիովին փոխվել է 40-ամյա շինության ներքին հարդարանքը, ձեռք են բերվել նորագույն սարքավորումներ, ինչի շնորհիվ էլ ՈւԱԿ-ը ոչ միայն պահպանել է քաղցկեղի բուժման առաջատար բուժհաստատության դիրքերը, այլև պացիենտների համար դարձել է առավել հարմարավետ։ Ընդ որում՝ վերջերս ներդրված որոշ տեխնոլոգիաներ Հայաստանի համար բացառիկ նշանակություն ունեն։

 

ՈւԱԿ-ն ապահովում է ամբողջական շղթան՝ ուռուցքների նախնական ախտորոշումից մինչև համալիր բուժում, պացիենտների շարունակական հսկողություն և ամոքիչ (պալիատիվ) օգնություն։

 

Իրականացվում է՝

  • խորհրդատվություն և հիվանդների հաշվառում,
  • ախտորոշում,
  • վիրահատական միջամտություն և բուժում,
  • քիմիաթերապիա,
  • ճառագայթային թերապիա:

 

Հանրապետության ուռուցքային հիվանդություններ ունեցող պացիենտների 70-75 տոկոսը բուժում է ստանում ՈւԱԿ-ում։

 

Կենտրոնը տարեկան ընդունում է՝

  • ավելի քան 30 000 պացիենտ,

այդ թվում՝

  • 15 000-16 000 ամբուլատոր,
  • 16 000-17 000 ստացիոնար:

 

Տարեկան կատարվում է

  • 6 000 վիրահատություն:

 

Տարեկան սպասարկվում է՝

  • 13000 քիմիաթերապիայի կարիք ունեցող պացիենտ,
  • 1700 ճառագայթային թերապիայի կարիք ունեցող պացիենտ:

 

28-11-2025

Հայաստանում կիրառվում է քաղցկեղի բուժման նորագույն մեթոդները. «Բաց հարթակի» տաղավարում ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանն է

Առաջինի լրատվական ալիքի «Բաց հարթակի» տաղավարում ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Կարեն Ծառուկյանը խոսել է ՈՒԱԿ-ի դերի, կարևորության, ուռուցքաբանության ոլորտի

24-11-2025

Թոքի քաղցկեղ․ տարածված միֆերը և իրականությունը

Թոքի քաղցկեղի վերաբերյալ դեռ շատ սխալ պատկերացումներ կան, որոնք հաճախ խանգարում են հիվանդության վաղ հայտնաբերմանը և արդյունավետ բուժմանը։ Ստորև ներկայացնում ենք ամենատարածված միֆերն ու դրանց

13-11-2025

ՈՒԱԿ Արյան բանկին շտապ անհրաժեշտ են երկրորդ դրական խմբի արյան դոնորներ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Արյան բանկին ՇՏԱՊ անհրաժեշտ են A (II) Rh + (երկրորդ դրական) խմբի արյան դոնորներ։Խնդրում ենք համապատասխան արյան խմբով անձանց դիմել ՈՒԱԿ Արյան բանկ։ Արյանը
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×