Новости

35 և ավելի տարիներ ՈՒԱԿ-ի հետ. ու նորից՝ շնորհակալություն 

Գարնանային այս գեղեցիկ օրը պատեհ առիթ է երախտիքի, գնահատանքի ու մեծարանքի խոսքեր ասելու կանանց և արժևորելու նրանց անգնահատելի դերն ընտանիքում, աշխատավայրում և հանրային կյանքում:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, օգտվելով այս գեղեցիկ օրվա խորհրդից, իր շնորհակալությունն է հայտնել կենտրոնում անձնվեր աշխատող կանանց:

ՈՒԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանի անունից շնորհակալագրեր են տրվել կենտրոնում 35 ու ավելի տարիներ աշխատող միջին և կրտսեր բուժանձնակազմի կանանց: 

Այս կանանց դերն անչափելի է ոչ միայն մեր կենտրոնի բնականոն գործունեության, այլև պետության ու հասարակության համար։ Երկարուձիգ տարիներ նրանք աշխատել են ՈՒԱԿ-ում: Անտրտունջ, նվիրումով իրենց դերն ունեցել կենտրոնի աշխատանքում, դրա զարգացման ու պատմության մեջ: Ու նորից՝ շնորհակալություն …

Սիրելի կանայք, 

ապրիլի 7-ը նաև Առողջության համաշխարհային օրն է: Ու սա ևս մեկ առիթ է` կենտրոնանալու ու հետևողական լինելու ձեր առողջությանը: 

Թող գարունները ձեր կյանքում լինեն անսպառ, գործերում շարունակ ուղեկցի հաջողությունը, և, որն ամենակարևորն է՝ լինեք առողջ և երջանիկ: Ու նորից՝ շնորհավոր …

14-10-2025

Փորձը, գիտելիքն և նորագույն տեխնոլոգիաները համադրելով․ համատեղ միջամտություններ Սանկտ Պետերբուրգից ժամանած բժշկի հետ

Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է ամրապնդել միջազգային համագործակցությունը․ Հայաստան է այցելել Սանկտ-Պետերբուրգի պետական մանկաբուժական բժշկական համալսարանի

07-10-2025

Ինչպե՞ս կատարել կրծքագեղձի ինքնազննում

Կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ կանանց շրջանում ամենատարածված չարորակ ուռուցքներից մեկը։ Վաղ հայտնաբերման դեպքում բուժման արդյունքները զգալիորեն բարելավվում են, իսկ վիրահատական

01-10-2025

Կրծքագեղձի քաղցկեղ․ ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր կին

Հոկտեմբերը ամբողջ աշխարհում ճանաչված է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և հիվանդության իրազեկման ամիս։ Սա այն ժամանակահատվածն է, երբ բժիշկներն ու առողջապահական կազմակերպությունները հիշեցնում են՝
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×