Новости

Աշխարհի 142 երկիր այսօր նշում է Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը

Այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու ու գնահատանքի խոսքեր ասելու իրենց աշխատանքի նվիրյալներին: Մարդկանց, ովքեր գործի գիտակներ են, անում են այն սիրով ու նրան տրամադրում իրենց ամենաթանկագինը՝ ժամանակը:

ՈՒԱԿ-ի սիրելի՛ աշխատակիցներ,

Ձեր յուրաքանչյուրի բարեխիղճ աշխատանքն ու նվիրումն է մեր առջև ծառացած խնդիրների լուծման բանաձևը: 

Սիրելի՛ գործընկերներ, Ի դեմս ձեզ՝ շնորհավորում ենք բոլոր աշխատավորներին օրվա առթիվ՝ ցանկանալով, որ աշխատանքի շնորհիվ հնարավորություն ունենաք իրացնելու ձեր գիտելիքն ու փորձը, ֆիզիկական, մտավոր, հոգևոր ու նյութական ներուժը:

Թո՛ղ որ ձեր ամենօրյա աշխատանքը միշտ գնահատված լինի ըստ արժանվույն: 

Հիշե՛ք՝ աշխարհն աշխատավորինն է։

19-06-2025

ՈւԱԿ դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքը պարգևատրվել է շնորհակալագրով

Փորձի փոխանակում, մասնագիտական քննարկումներ և մեկ ընդհանուր նպատակ՝ ապահովել ավելի արդյունավետ բուժում և առողջ ապագա պացիենտների համար։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի դեղորայքային

07-06-2025

Ավելի քան 200 փոքրիկների համար հունիսմեկյան տոնը վերածվեց անակնկալ արկածի «Dino Park Yerevan»-ում

ՈւԱԿ տնօրինության նախաձեռնությամբ կենտրոնի միջին և կրտսեր բուժանձնակազմի ավելի քան 200 երեխաները վայելեցին զվարճալի ու հիշարժան պահեր՝ շրջելով դինոզավրերի կախարդական աշխարհում։ Լցված ժպիտներով,

05-06-2025

Ժամանակակից բրախիթերապիայի առաջատար փորձի ներդրում ՈՒԱԿ-ում

ՈՒԱԿ ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր Էվելինա Բախշինյանը և բժիշկ-ուռուցքաբան Հասմիկ Ավետիսյանը մասնագիտական վերապատրաստում են անցել Վիեննայի
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×