Новости

Երևանից դեպի Բերդ. ՈՒԱԿ-ը շարունակում է ԱՆՎՃԱՐ ակցիաների շարքը

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, ուշադրության կենտրոնում պահելով բնակիչների առողջությունը, պարբերաբար կազմակերպում է ԱՆՎՃԱՐ հետազոտություններ ինչպես կենտրոնում, այնպես էլ դրանից դուրս:

Հետամուտ լինելով երկրի քաղաքացիների կանոնավոր հետազոտվելուն, և, հաշվի առնելով որոշ բնակիչների մայրաքաղաք գալու բարդությունները՝ ՈՒԱԿ-ը կազմակերպում է ԱՆՎՃԱՐ հետազոտություններ մարզերում: 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժշկական թիմն այս անգամ գնում է Երևանից 202 կմ հեռու՝ ԲԵՐԴ քաղաք:

Բերդում և դրանից դուրս ապրող սիրելի՛ հայրենակիցներ,

մայիսի 27-ին հրավիրում ենք անցնելու ԱՆՎՃԱՐ սոնոգրաֆիկ, դուպլեքս հետազոտություններ և ստանալու նեղ-մասնագիտական խորհրդատվություններ: 

Կրծքագեղձի, վահանաձև գեղձի, որովայնի օրգանների և փոքր կոնքի սոնոգրաֆիա, ինչպես նաև դուպլեքս հետազոտություն կանցկացնեն մեր կենտրոնի լավագույն մասնագետներ Նարինե Կրյուչկյանը, Կարինե Խոնդկարյանը, Անահիտ Դարբինյանը: Վերոնշյալ հետազոտությունները կանցկացվեն կենտրոնի կողմից բերված ժամանակակից ուլտրաձայնային սարքավորումներով: Մասնագիտական ԱՆՎՃԱՐ խորհրդատվություն կտրամադրեն կենտրոնի լավագույն մասնագետները՝ հետևյալ ծառայություններով՝

  • գինեկոլոգիա՝ Կանանց առողջության կլինիկայի ղեկավար Կարո Բազիկյան, 
  • մամոլոգիա՝ Մետաքսյա Մկրտչյան,
  • թոքաբանություն՝ Ախտորոշման ծառայության ղեկավարի տեղակալ Նունե Ազիզյան, 
  • էնդոկրինոլոգիա՝ Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյան, 
  • նեյրովիրաբուժություն՝ Աննա Կիզոկյան, 
  • ուրոլոգիա՝ Վարդան Առաքելյան,
  • գաստրոէնտորոլոգիա՝ Հերմինե Մաղաքյան:

Ակցիան կանցկացվի մայիսի 27-ին, ԲԵՐԴԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ (հասցե՝ Ալեք Մանուկյան փող., 25 շենք): ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. տեղերը սահմանափակ են:

Գրանցվելու համար մինչև մայիսի 25-ը զանգահարեք 077516951 հեռախոսահամարով, երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00-17:00։

Որպես նպատակ՝ ՁԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ

Որպես միջոց՝ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ

ՍԻՐՈՎ՝ ՈՒԱԿ

03-04-2026

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. Կարեն Ծառուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք

24-03-2026

Կլինիկական բացառիկ դեպք. որովայնի խոռոչի հսկա մետաստատիկ ուռուցքը ամբողջությամբ հեռացվել է

ՈւԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1951թ. ծնված տղամարդ՝ գանգատվելով որովայնի շրջանում բութ ցավերից, որովայնի չափերի զգալի մեծացումից և ընդհանուր արտահայտված

18-03-2026

Երբ վիրահատությունը հնարավոր չէ․ բրախիթերապիան որպես արդյունավետ լուծում

83-ամյա պացիենտը դիմել էր Ուռուցքաբանության ազգային կենտրոն սեռական ուղիներից առատ արյունահոսության, ցավերի և ընդհանուր թուլության գանգատներով։Համալիր հետազոտություններով ախտորոշվել էր արգանդի մարմնի
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×