Новости

Երիկամի արմատական հեռացում լապարասկոպիկ եղանակով՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի վիրահատարանը ժամանակակից լապարասկոպիկ սարքավորումներով վերազինելուց հետո ուրոլոգիական բաժանմունքի բժիշկները երիկամների ուռուցքային հիվանդության կապակցությամբ վերջին վիրահատությունները հաջողությամբ իրականացրել են լապարասկոպիկ եղանակով:

Հիվանդների մոտ հայտնաբերվել էր երիկամի ամբողջական ախտահարում ուռուցքային գոյացությամբ և ցուցված էր երիկամի արմատական հեռացում:

Լապարասկոպիկ եղանակը հնարավորություն է ընձեռում առանց կտրվածքի՝ մի քանի անցքերով անցկացված գործիքներով, ճշգրիտ սահմաններով, արմատականորեն հեռացնել երիկամը շրջակա ճարպաբջջանքի հետ միասին:

Վիրահատությունները հաջողությամբ կատարել է բաժանմունքի վարիչ Կարեն Ծառուկյանը, ասիստենտ՝ բժիշկ-ուրոլոգ Ազատ Չախոյան: 

Հիվանդները մի քանի օր անց դուրս են գրվել հիվանդանոցից բավարար վերականգնվածությամբ:


14-10-2025

Փորձը, գիտելիքն և նորագույն տեխնոլոգիաները համադրելով․ համատեղ միջամտություններ Սանկտ Պետերբուրգից ժամանած բժշկի հետ

Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է ամրապնդել միջազգային համագործակցությունը․ Հայաստան է այցելել Սանկտ-Պետերբուրգի պետական մանկաբուժական բժշկական համալսարանի

07-10-2025

Ինչպե՞ս կատարել կրծքագեղձի ինքնազննում

Կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ կանանց շրջանում ամենատարածված չարորակ ուռուցքներից մեկը։ Վաղ հայտնաբերման դեպքում բուժման արդյունքները զգալիորեն բարելավվում են, իսկ վիրահատական

01-10-2025

Կրծքագեղձի քաղցկեղ․ ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր կին

Հոկտեմբերը ամբողջ աշխարհում ճանաչված է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և հիվանդության իրազեկման ամիս։ Սա այն ժամանակահատվածն է, երբ բժիշկներն ու առողջապահական կազմակերպությունները հիշեցնում են՝
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×