Новости

Երկրորդ գիտագործնական միջոցառումը՝ «Երևան-Սյունիք ուռուցքաբանական ֆորում»-ը, տեղի կունենա Կապանում

Մենք շարունակում ենք աշխատել հանուն երկրի զարգացման և բնակիչների կյանքի որակի բարձրացման

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժշկական անձնակազմը պարբերաբար մասնակցում է գիտաժողովների, մասնագիտական որակավորումները բարձրացնող վերապատրաստումների: Մենք կարևորում ենք նաև ձեռք բերված գիտելիքները փոխանցելը Հայաստանի տարբեր բժշկական կենտրոններում աշխատող մեր գործընկերներին:

Այսպիսով՝ նպատակ ունենալով ՀՀ մարզերում

բարձրացնել բուժաշխատողների իրազեկվածությունը Հայաստանի ուռուցքաբանության ոլորտում առկա և հասանելի ծառայությունների մասին,

մարզային գործընկերներին ծանոթացնել Հայաստանի ուռուցքաբանության ոլորտում ձեռքբերումների և ուղենշվող զարգացումների հետ,

տարբեր միջազգային կենտրոններում ձեռք բերված անգնահատելի փորձի փոխանակումը մարզային գործընկերների հետ:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է ՀՀ մարզերում գիտագործնական միջոցառումների և գիտաժողովների շարք, որը կրում է «Երևան-Սյունիք ուռուցքաբանական ֆորում» անվանումը:

Տեղեկացնում ենք, որ երկրորդ գիտագործնական միջոցառումը՝ «Երևան-Սյունիք ուռուցքաբանական ֆորում»-ը, տեղի կունենա Կապանում:

Օրը՝ 2022թ․օգոստոսի 27

Վայրը՝ Կապանի մշակույթի կենտրոն, Չարենցի փող., 2 շենք

Ժամը՝ 11։00-17։00 (13:30-14:15 ընդմիջում)

«Երևան-Սյունիք ուռուցքաբանական ֆորում»-ը նախատեսում է մոտ 100 մասնագետների մասնակցություն: Ֆորումի թիրախային լսարանն է`

ուռուցքաբաններ,

վիրաբույժներ,

ընտանեկան բժիշկներ:

Հ.Գ. Գիտագործնական միջոցառման ծրագիրը նախատեսում է 4 միավոր ՇՄԶ (շարունակական մասնագիտական զարգացման) կրեդիտավորում՝ համապատասխան հավաստագրմամբ:


14-10-2025

Փորձը, գիտելիքն և նորագույն տեխնոլոգիաները համադրելով․ համատեղ միջամտություններ Սանկտ Պետերբուրգից ժամանած բժշկի հետ

Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է ամրապնդել միջազգային համագործակցությունը․ Հայաստան է այցելել Սանկտ-Պետերբուրգի պետական մանկաբուժական բժշկական համալսարանի

07-10-2025

Ինչպե՞ս կատարել կրծքագեղձի ինքնազննում

Կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ կանանց շրջանում ամենատարածված չարորակ ուռուցքներից մեկը։ Վաղ հայտնաբերման դեպքում բուժման արդյունքները զգալիորեն բարելավվում են, իսկ վիրահատական

01-10-2025

Կրծքագեղձի քաղցկեղ․ ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր կին

Հոկտեմբերը ամբողջ աշխարհում ճանաչված է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և հիվանդության իրազեկման ամիս։ Սա այն ժամանակահատվածն է, երբ բժիշկներն ու առողջապահական կազմակերպությունները հիշեցնում են՝
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×