Հաջողված պատմություն մեր թիմի և պացիենտի համատեղ պայքարի մասին. մեկ կյանք ևս հաղթեց ուռուցքին
ՈւԱԿ նեյրոօնկոլոգիական բաժանմունք էր դիմել 67-ամյա կին, ով գանգատվում էր պարբերական գլխացավերից, ցնցումներից, աջ վերջույթների թուլությունից և խոսքի դժվարացումներից։
Անցկացված բազմապրոֆիլ հետազոտությունների արդյունքում նրա մոտ ախտորոշվեց ձախ գագաթային բլթի մենինգիոմա (պսամմոմատոզ մենինգիոմա, WHO grade I)։
Բաժանմունքի վիրաբուժական թիմի կողմից կատարվեց`
ուռուցքի ամբողջական հեռացում,
արհեստական թաղանթով կարծրենու պլաստիկա,
իսկ վերջում՝ ոսկրային դեֆեկտի վերականգնում տիտանե թիթեղով։
Պացիենտը այժմ հաջողությամբ անցնում է վերականգնողական փուլը։
Յուրաքանչյուր հաջողված վիրահատություն = նոր սկիզբ:
Մի՛ անտեսեք նույնիսկ ամենափոքր գանգատները: Հիշե՛ք` կանխարգելումը միշտ ավելի հեշտ է, քան բուժումը։