Новости

ՀՀ Առողջապահության նախարարն այցելել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն

Հունիսի 6-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնում էր ՀՀ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։ Նախարարը շրջեց կենտրոնի թե՛ արդեն բարեկարգված և թե՛ դեռևս վերանորոգման փուլում գտնվող բաժանմունքներով, ծանոթացավ կենտրոնի տեխնիկական բազային, մասնավորապես՝ վերջին տարիներին ձեռքբերված բժշկական ժամանակակից սարքավորումներին։


Համայցից հետո նախարարը հանդիպեց ՈւԱԿ-ի աշխատակազմի հետ: Հանդիպման ընթացքում կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը ներկայացրեց վերջին երեք տարիներին բուժհաստատության գրանցած առաջընթացն ու ձեռքբերումները, ունեցած հաջողությունները, ինչպես նաև առկա խնդիրները, որոնք սպասում են լուծման իրենց հերթին:

Նախարար Լևոն Ալթունյանը ողջունեց կատարված բարեփոխումները` խոստովանելով, որ հաճելի անակնկալի է եկել ու տպավորված է իրեն ներկայացված արդյունքներով, ապա պատասխանեց կենտրոնի բուժաշխատողներին հուզող հարցերին:


Ամփոփելով հանդիպումը՝ ՈՒԱԿ-ի տնօրեն Արմեն Տանայանն ընդգծեց, որ կենտրոնն աշխատում և շարունակելու է աշխատել իրենց կողմից որդեգրած «ի շահ հիվանդին, բժշկին և պետությանը» սկզբունքով։


Լևոն Ալթունյանը նշեց նաև, որ այս ձևաչափով հանդիպումները ամենամյա բնույթ կկրեն:


07-10-2025

Ինչպե՞ս կատարել կրծքագեղձի ինքնազննում

Կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ կանանց շրջանում ամենատարածված չարորակ ուռուցքներից մեկը։ Վաղ հայտնաբերման դեպքում բուժման արդյունքները զգալիորեն բարելավվում են, իսկ վիրահատական

01-10-2025

Կրծքագեղձի քաղցկեղ․ ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր կին

Հոկտեմբերը ամբողջ աշխարհում ճանաչված է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և հիվանդության իրազեկման ամիս։ Սա այն ժամանակահատվածն է, երբ բժիշկներն ու առողջապահական կազմակերպությունները հիշեցնում են՝

29-09-2025

ՈՒԱԿ-ի վիրաբույժներին հաջողվել է ամբողջությամբ հեռացնել ենթաստամոքսային գեղձի նեյրոէնդոկրին ուռուցքը

Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ընդհանուր և էնդովիրաբուժության բաժանմունքում հաջողությամբ իրականացվել է բարդ ու ծավալուն վիրահատություն․ պացիենտի մոտ հեռացվել է
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×