Новости

Կրծքագեղձի քաղցկեղի մասին խոսում են մասնագետները՝ փոխանակվելով փորձով ու գիտելիքներով

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կրծքագեղձի քաղցկեղի մասին խոսվում է հաճախ՝ տարբեր հարթակներում, տարբեր մասնագետների և բուժառուների կողմից։ Մենք ունենք առաջ շարժվելու մեխանիզմ՝ լինել իրազեկ = լինել առողջ։

Հոկտեմբերի՝ կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամսվա շրջանակում Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կազմակերպվել էր մուլտիդիսցիպլինար կոնգրես։

Ավելի քան 2 ժամ տևած կոնգրեսի ընթացքում բանախոսները խոսել են կրծքագեղձի HER2 դրական քաղցկեղի բուժման արդի մոտեցումների մասին, անդրադարձ է կատարվել HER2 դրական վաղ փուլի կրծքագեղձի քաղցկեղ ունեցող բուժառուների թիրախային բուժման պետական ծրագրի արդյունքներին, ներկայացվել է մի շարք միջազգային կլինիկական հետազոտությունների արդյունքներ, ինչպես նաև կլինիկական դեպքեր՝ սեփական փորձից։

Մուլտիդիսցիպլինար կոնգրեսի ընթացքում ամփոփվել են տարբեր բուժումների արդյունքներն ու խոսվել է տեսլականի մասին։

Զեկույցներով հանդես են եկել կենտրոնի փոխտնօրեն, բ. գ. թ., մամոլոգ Արթուր Ավետիսյանը, Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար, բ․գ․թ․ Նաիրա Ջանոյանը, քիմիաթերապևտներ բ․գ․թ․ Աննա Թադևոսյանը և Լուսինե Նանյանը, Հեռահար ճառագայթային թերապիայի բաժանմունքից բժիշկ Սերգո Մխիթարյանը։

Շարունակական կրթությունը, փորձի և գիտելիքների փոխանակումը ՈՒԱԿ-ի զարգացման հիմնասյուններից մեկն է։

 

384201847 822676643200822 3163685947595121169 n 384203422 822676583200828 2613341665667141821 n 384220634 822676613200825 4126402377292350915 n 384227000 822676616534158 6135564456223581710 n 384233921 822676593200827 7122029393473712141 n  384258009 822676663200820 7126674833423774761 n 384260827 822676656534154 9032263714025625880 n 384270297 822676326534187 8274154418739095985 n 392738639 822676286534191 7768953263328301774 n 

07-10-2025

Ինչպե՞ս կատարել կրծքագեղձի ինքնազննում

Կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ կանանց շրջանում ամենատարածված չարորակ ուռուցքներից մեկը։ Վաղ հայտնաբերման դեպքում բուժման արդյունքները զգալիորեն բարելավվում են, իսկ վիրահատական

01-10-2025

Կրծքագեղձի քաղցկեղ․ ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր կին

Հոկտեմբերը ամբողջ աշխարհում ճանաչված է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և հիվանդության իրազեկման ամիս։ Սա այն ժամանակահատվածն է, երբ բժիշկներն ու առողջապահական կազմակերպությունները հիշեցնում են՝

29-09-2025

ՈՒԱԿ-ի վիրաբույժներին հաջողվել է ամբողջությամբ հեռացնել ենթաստամոքսային գեղձի նեյրոէնդոկրին ուռուցքը

Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ընդհանուր և էնդովիրաբուժության բաժանմունքում հաջողությամբ իրականացվել է բարդ ու ծավալուն վիրահատություն․ պացիենտի մոտ հեռացվել է
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×