Новости

Կյանքից անժամանակ հեռացել է ճառագայթային ուռուցքաբան Հակոբ Ֆիչիջյանը

Խորը ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի երկարամյա աշխատակից, ճառագայթային ուռուցքաբան Հակոբ Ֆիչիջյանը։

Հակոբ Ֆիչիջյանը սեպտեմբերին կդառնար 65 տարեկան։ Շուրջ 35 տարի բժիշկը աշխատել է մեր կենտրոնում՝ իր գիտելիքներով և մեծ փորձառությամբ բուժելով հազարներին: Նրա անցած ուղին և մինչև վերջին օրը նվիրվածությունն իր մասնագիտությանը հավերժ օրինակ կլինեն ապագա սերունդների համար, ովքեր նվիրվել են մարդկանց կյանքեր փրկելուն, նրանց կյանքի որակը բարձրացնելուն:

Վաստակաշատ բժիշկն իր գործի անմնացորդ նվիրյալն էր ու միշտ հավատարիմ իր երդմանը:

ՈՒԱԿ-ի ողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում սիրելի գործընկերոջ ընտանիքին, հարազատներին և բոլոր մտերիմներին:

Ֆիչիջյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 16-ին՝ ժամը 18:00-20:00-ն, «Բաքոս» սգո սրահում (հասցե՝ Դավիթ Բեկի 103):


16-05-2026

Ուղիղ աղու քաղցկեղի ամբողջական հեռացում էնդոսկոպիկ եղանակով

ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1948 թվականին ծնված տղամարդ, գանգատվելով կղանքում արյունային արտադրությունից։Կատարված համալիր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ուղիղ

12-05-2026

ՈՒԱԿ-ի բուժքույրերը ստացան շնորհակալագրեր մասնագիտական օրվա առթիվ

Մայիսի 12-ը աշխարհում նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր. ևս մեկ առիթ գնահատելու այն մարդկանց նվիրումն ու պատասխանատու աշխատանքը, ովքեր ամեն օր իրենց հոգատարությամբ, համբերությամբ և

03-04-2026

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. Կարեն Ծառուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×