Новости

Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել

Ուռուցքաբանության ազգային կենտրոնն իր գործունեության մեխն է համարում մասնագետների պարբերաբար վերապատրաստումը, նոր գիտելիքներով զինելը։ Այս ճանապարհով կենտրոնում աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները, ինչպես նաև ավելացվում են նոր ու առաջադեմ ծառայություններ։

Ս. Սեինյանի անվան ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքի օրթոպեդ, վիրահատարանի ղեկավար Համլետ Մանուկյանը հերթական վերապատրաստումն է անցել Թաթարստանի մայրաքաղաք Կազանի Բժշկական բարձր տեխնոլոգիական կրթական կենտրոնում (AMTEC KAZAN Educational Center of High Medical Technologies)։ Բժիշկը վարպետացել է ծնկահոդի արթոսկոպիայի ժամանակակից միջամտություններում ու դրանք արդեն իսկ հաջողությամբ անցկացնում է ՈՒԱԿ-ում:

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ծնկահոդի արթոսկոպիան անվտանգ է, չունի ռիսկեր, կրճատում է հետվիրահատական շրջանը: 

Այսպիսով՝ եթե ձեզ տանջում է ծնկի ցավը, ապա մեր՝ լավագույն կենտրոններից մեկում վերապատրաստում անցած մասնագետը պատրաստ է ձեզ օգնելու։

 

347567035 758132779655209 522078093554637776 n 347567042 758132776321876 4334382982686184161 n

07-10-2025

Ինչպե՞ս կատարել կրծքագեղձի ինքնազննում

Կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ կանանց շրջանում ամենատարածված չարորակ ուռուցքներից մեկը։ Վաղ հայտնաբերման դեպքում բուժման արդյունքները զգալիորեն բարելավվում են, իսկ վիրահատական

01-10-2025

Կրծքագեղձի քաղցկեղ․ ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր կին

Հոկտեմբերը ամբողջ աշխարհում ճանաչված է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և հիվանդության իրազեկման ամիս։ Սա այն ժամանակահատվածն է, երբ բժիշկներն ու առողջապահական կազմակերպությունները հիշեցնում են՝

29-09-2025

ՈՒԱԿ-ի վիրաբույժներին հաջողվել է ամբողջությամբ հեռացնել ենթաստամոքսային գեղձի նեյրոէնդոկրին ուռուցքը

Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ընդհանուր և էնդովիրաբուժության բաժանմունքում հաջողությամբ իրականացվել է բարդ ու ծավալուն վիրահատություն․ պացիենտի մոտ հեռացվել է
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×