Новости

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին

Հուլիսի 4-ին «Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի» (6 IMCA) շրջանակում Առողջապահության ազգային ինստիտուտի և «Ավետիս» կրթական ծրագրի նախաձեռնությամբ տեղի ունեցած «Թվային առողջություն» սատելիտային սիմպոզիումի շրջանակում ելույթով հանդես է եկել նաև ՈՒԱԿ Կլինիկական հետազոտությունների և քաղցկեղի ռեգիստրի բաժնի ղեկավար Արևիկ Ստեփանյանը։

Սատելիտային սիմպոզիումի շրջանակում Արևիկ Ստեփանյանը ներկայացրել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ներդրված էլեկտրոնային համակարգը, խոսել էլեկտրոնային պատմագրերի անցում կատարելու մասին։

Իր ելույթում Ստեփանյանն անդրադարձել է էլեկտրոնային համակարգի անցնելու ընթացքոմ առաջացած մարտահրավերներին, դժվարություններին, ինչպես նաև ներկայումս ընթացող գործընթացներին և նախատեսվող ծրագրերին։

«Թվային առողջություն» սատելիտային սիմպոզիումին մասնակցել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներ, միջազգային տարբեր կենտրոնների` առողջության էլեկտրոնային համակարգի մասնագետներ, ինչպես նաև մասնագետներ Հայաստանից, որոնք մեծ դեր ու փորձ ունեն ոլորտում։ 

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

07-10-2025

Ինչպե՞ս կատարել կրծքագեղձի ինքնազննում

Կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ կանանց շրջանում ամենատարածված չարորակ ուռուցքներից մեկը։ Վաղ հայտնաբերման դեպքում բուժման արդյունքները զգալիորեն բարելավվում են, իսկ վիրահատական

01-10-2025

Կրծքագեղձի քաղցկեղ․ ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր կին

Հոկտեմբերը ամբողջ աշխարհում ճանաչված է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և հիվանդության իրազեկման ամիս։ Սա այն ժամանակահատվածն է, երբ բժիշկներն ու առողջապահական կազմակերպությունները հիշեցնում են՝

29-09-2025

ՈՒԱԿ-ի վիրաբույժներին հաջողվել է ամբողջությամբ հեռացնել ենթաստամոքսային գեղձի նեյրոէնդոկրին ուռուցքը

Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ընդհանուր և էնդովիրաբուժության բաժանմունքում հաջողությամբ իրականացվել է բարդ ու ծավալուն վիրահատություն․ պացիենտի մոտ հեռացվել է
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×