Новости

ՈւԱԿ-ն աշխատանքի է հրավիրում կլինիկական մորֆոլոգիա որակավորում ունեցող բժիշկների. աշխատավարձը սկսած 400.000 ՀՀ դրամից

ՈւԱԿ-ն աշխատանքի է հրավիրում կլինիկական մորֆոլոգիա որակավորում ունեցող բժիշկների. աշխատավարձը սկսած 400.000 ՀՀ դրամից

Ճշգրիտ ախտորոշումը հնարավորություն է տալիս բժիշկներին ընտրել ռազմավարությունը՝ ինչպես բուժել՝ վիրահատել, անցկացնել քիմիոթերապևտիկ, ճառագայթային բուժում, թե ոչ: Կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունքում կատարվում են բջջաբանական, հյուսվածաբանական, իմունահյուսվածաքիմիական հետազոտություններ:

ՈւԱԿ-ում յուրաքանչյուր կլինիկական դեպք ստանում է անհատական համապարփակ  մոտեցում,  այդ իսկ պատճառով, մեզ համար կարևոր է` մեր ապագա գործընկերներն ունենան հետևյալ հմտությունները, կարողություններն ու գիտելիքները`

•  մասնագիտական կրթություն,

•  համապատասխան սարք-սարքավորումների տիրապետում,

•  աշխատանքային փորձը տվյալ ոլորտում պարտադիր է,

•  լեզուների իմացություն (հայերեն, ռուսերեն, անգլերեն),

•  միջին և բարձր համակարգչային գիտելիքներ ու հմտություններ,

•  թիմային աշխատանքի կարողություն,

•  կազմակերպվածություն, նպատակասլացություն, կարգապահություն,

•  տարբեր իրավիճակներում արագ և ինքնուրույն կողմնորոշվելու ունակություն:

Աշխատանքային պայմանները՝

•  աշխատանքային օրեր` երկուշաբթիից ուրբաթ,

•  աշխատանքային ժամերը՝ 09:00-16:15,

•  տարիքային շեմը՝ մինչև 50 տարեկան,

•  կենտրոնի բոլոր աշխատակիցների համար նախատեսված է բժշկական ապահովագրություն,

•  աշխատավարձը՝ սկսած 400.000 դրամից:

Դիմելու համար հետաքրքրված անձիք կարող են իրենց ինքնակենսագրականները (CV) ուղարկել [email protected] էլ.հասցեին` թեմա դաշտում պարտադիր նշելով «հյուսվածքաբան»:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37410205050` ներքին 104 հեռախոսահամարով:


14-10-2025

Փորձը, գիտելիքն և նորագույն տեխնոլոգիաները համադրելով․ համատեղ միջամտություններ Սանկտ Պետերբուրգից ժամանած բժշկի հետ

Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է ամրապնդել միջազգային համագործակցությունը․ Հայաստան է այցելել Սանկտ-Պետերբուրգի պետական մանկաբուժական բժշկական համալսարանի

07-10-2025

Ինչպե՞ս կատարել կրծքագեղձի ինքնազննում

Կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ կանանց շրջանում ամենատարածված չարորակ ուռուցքներից մեկը։ Վաղ հայտնաբերման դեպքում բուժման արդյունքները զգալիորեն բարելավվում են, իսկ վիրահատական

01-10-2025

Կրծքագեղձի քաղցկեղ․ ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր կին

Հոկտեմբերը ամբողջ աշխարհում ճանաչված է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և հիվանդության իրազեկման ամիս։ Սա այն ժամանակահատվածն է, երբ բժիշկներն ու առողջապահական կազմակերպությունները հիշեցնում են՝
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×