Новости

ՈւԱԿ-ը շարունակական զարգացման գործընթացում է

Ըստ Համաշխարհային Առողջապահական Կազմակերպության տվյալների՝ ամբողջ աշխարհում տարեցտարի աճում է քաղցկեղով հիվանդների թիվը: Նույն պատկերը դիտվում է նաև Հայաստանի Հանրապետությունում. նախորդ տարիների ընթացքում տարեկան արձանագրվել է նոր հիվանդության շուրջ 8500 դեպք: Հետևաբար, ՀՀ ԱՆ Բ.Վ. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնն (ՈւԱԿ) աշխատում է խիստ ծանրաբեռնված. տարեկան ստացիոնար պայմաններում բուժվում է մոտ 12 000, իսկ ամբուլատոր բուժման և հետազոտման շրջանակում՝ 25-30 000 հիվանդ:


ՈւԱԿ-ը շարունակական զարգացման գործընթացում է. վերազինվում է նոր սարքավորումներով, կատարվում են մշտական վերանորոգման աշխատանքներ: Վերջին 2 տարվա ընթացքում ՈւԱԿ-ի քիմիաթերապիայի բաժանմունքներում իրականացվել է մոտ       12 000 քիմիաթերապևտիկ միջամտություն, որը կազմում է ամբողջ հանրապետությունում կատարվող միջամտությունների թվի 80-90%-ը:


Հաշվի առնելով ՈւԱԿ-ում տարեկան բուժվող հիվանդների մեծ թիվը, ընդունարանի գերծանրաբեռնվածությունն ու հերթագոյացումները` ՈւԱԿ-ում ստեղծվել է նոր՝  Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունք (մոտ 3000 մ2 վերանորոգված տարածքում)` առանձին ընդունարանով, էլեկտրոնային առողջապահական համակարգի և անհրաժեշտ պլանային հետազոտությունների սենյակների ապահովմամբ: 

 
Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքում կատարված են մի շարք կառուցվածքային փոփոխություններ ու նորամուծություններ` հիվանդների հետ աշխատանքն առավել արագ և արդյունավետ կազմակերպելու համար: Բոլոր հիմնական պարտադիր հետազոտությունների (արյան քննություն, էլեկտրասրտագրություն, ՈւՁՀ) սենյակները կենտրոնացվել են բաժանմունքի հարկաբաժնում: Ընդունարանը համալրվել է  էլ. առողջապահական և հերթագրման համակարգերով:


Էլ. առողջապահական համակարգը տեղեկատվական ընդգրկուն բազա է, որը թույլ է տալիս հիվանդի անձնական տվյալների մուտքագրման միջոցով կապ հաստատել ՀՀ մյուս բուժհաստատությունների հետ և ստանալ տվյալ հիվանդի հիվանդության պատմության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն (անցյալում կատարված հետազոտություններ, անցկացված բուժում, պետական պատվերի շրջանակում ստացած ֆինանսավորում): Դրա շնորհիվ խնայվում է նախկինում անհրաժեշտ փաստաթղթերի հավաքման, դիտարկման եւ լրացման վրա ծախսվող ժամանակը:

 
Հերթագրման էլեկտրոնային համակարգի միջոցով հիվանդները կարողանում են տեղում մեկ հպումով հերթագրվել և´ անհրաժեշտ հետազոտությունների, և´ նոր պատմագիր ձևակերպելու, և´ ընդունելության շրջանակում այլ գործողությունների կատարման համար, ինչը զգալի հեշտացնում է ընդունելության ընթացակարգը:


ՈւԱԿ-ի համընդհանուր էլեկտրոնային համակարգի շրջանակում ստեղծվել է հատուկ ներցանցային համակարգ միայն Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի համար, որը կապված է ՈւԱԿ-ի ընդհանուր ընդունարանի, վիճակագրական բաժնի ու հաշվապահության հետ: Այն հնարավորություն կտա անմիջապես էլեկտրոնային տարբերակով ստանալ ամբողջական տեղեկատվություն բաժանմունքի հիվանդների այցելությունների, հիվանդության պատմությունների, օգտագործված դեղամիջոցների և դրանց դեղաչափերի, բաժանմունքի ընդհանուր ծանրաբեռնվածության վերաբերյալ:  


Ընդհանուր եւ մանկական քիմիաթերապիայի բաժանմունքն ունի ստացիոնար և ցերեկային ստացիոնար: Ստացիոնարը ներառում է 18 հիվանդասենյակ, որոնցում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները՝  պատշաճ  երկարաժամկետ բուժօգնության ապահովման համար: Ստացիոնար ենթաբաժինն ապահովված է նաև վիրակապարանով ու դեղորայքի հավաքման կետով, որը ներդրված է բուժքույրերի աշխատանքն ավելի թափանցիկ և անվտանգ դարձնելու, դեղաչափերի վերահսկման նպատակով, ինչը կնպաստի բուժման գործընթացի որակի և արդյունավետության բարձրացմանը:


Բաժանմունքի ցերեկային ստացիոնարը հնարավորություն կտա միաժամանակ  58  ամբուլատոր հիվանդի ստանալ անհրաժեշտ կարճաժամկետ բուժում կանանց և տղամարդկանց համար առանձնացված բաժիններում, որոնք հագեցած են հատուկ քիմիաթերապիայի համար նախատեսված  հարմարավետ և ֆունկցիոնալ   բազկաթոռներով ու բժշկական սարքավորումներով: Քանի որ բաժանմունքում իրականացվելու է նաև մանկական քիմիաթերապիա, ուստի ցերեկային ստացիոնարում նախատեսված է առանձին հատված երեխաների համար:


Քիմիաթերապիայի կողմնակի ազդեցությամբ տառապող հիվանդների համար կգործի ինտենսիվ թերապիայի ենթաբաժին, ինչի շնորհիվ կնվազեցվի ՈւԱԿ-ի  Անզգայացման և վերակենդանացման բաժանմունքի ծանրաբեռնվածությունը:


Արժևորելով հիվանդների բուժման գործընթացում բժիշկ-հոգեբան-հիվանդ համագործակցությունը՝ Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքում կիրականացվի պիլոտային ծրագիր. քաղցկեղով հիվանդների համար կանցկացվեն հոգեբանական աջակցման խմբեր, որոնք կնպաստեն հիվանդների հուզական ոլորտի բարելավմանն ու կայունացմանը, ինչն իր հերթին կբարձրացնի բուժման արդյունավետությունը:

ՀՀ գլխավոր քիմիաթերապևտ,
Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի
բաժանմունքի վարիչ Պետրոսյան Հ. Է.
Բջջ.՝ +374 93 49 70 73
Էլ. hասցե՝ [email protected]


23-04-2025

Նորաթուխ մայրիկը կրկին վայելում է մայրության բերկրանքը՝ առանց ցավի և անհանգստության

Նորաթուխ մայրիկը կրկին վայելում է մայրության բերկրանքը՝ առանց ցավի և անհանգստության. ՈՒԱԿ-ի մասնագետների կողմից իրականացվել է մեծ ծավալի բժշկական միջամտություն, որը հնարավորություն է տվել վերականգնել

19-04-2025

Նշանակալի իրադարձություն հայաստանյան առողջապահական կյանքում. “PHUSE Single Day” կոնֆերանսն առաջին անգամ կանցկացվի Երևանում

Նշանակալի իրադարձություն հայաստանյան առողջապահական կյանքում. “PHUSE Single Day” կոնֆերանսն առաջին անգամ կանցկացվի Երևանում, որը կմիավորի ոլորտի շուրջ 200 մասնագետ ոչ միայն Հայաստանից, այլ նաև աշխարհի

15-04-2025

Սիրած առարկան՝ ֆիզկուլտուրա, սիրած սպորտաձևերը՝ ֆուտբոլ և կառատե. ՈՒԱԿ մասնագետների շնորհիվ մեր փոքրիկ պացիենտը շուտով կվերադառնա ակտիվ կյանքին

Սիրած առարկան՝  ֆիզկուլտուրա, սիրած սպորտաձևերը՝  ֆուտբոլ և կառատե. ՈՒԱԿ մասնագետների շնորհիվ մեր փոքրիկ պացիենտը շուտով կվերադառնա ակտիվ կյանքին11-ամյա Եփրեմ Հովակիմյանը դիմել է ՈՒԱԿ՝
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×