Новости

ՈւԱԿ-ում հյուրընկալվել է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովի շրջանակում անցկացվող Ճառագայթային բժշկությանը վերաբերող սեսիան

Ուրախ էինք ՈւԱԿ պրոֆեսոր Հայրապետ Գալստյանի անվան դահլիճում հյուրընկալելու Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովի (SIOP Asia 2023) շրջանակում անցկացվող Ճառագայթային բժշկությանը վերաբերող սեսիան, որը վարում էին ՈւԱԿ Հեռահար ճառագայթային թերապիայի բաժանմունքի ղեկավար Թաթուլ Սաղաթելյանը և դոկտոր Գերտ Յանսենսը: 

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՈՒԱԿ տնօրենի գիտական գծով խորհրդական Գագիկ Բազիկյանը: Վերջինս շնորհակալություն հայտնեց նման միջոցառման կազմակերպման համար, իսկ ներկաներին մաղթեց արդյունավետ համաժողով:

Միջոցառման հիմնական բանախոսներն էին՝

  • Բժիշկ Թեոդորուն, ով ներկայացրեց VMAT տեխնիկան, ինչը համեմատաբար նոր է համարվում ոլորտում:
  • Բժիշկ Քուրեշին, ով ներկայացրեց զարգացող երկրներում ճառագայթային բուժման մարտահրավերներն ու առաջընթացը:
  • Բժիշկ Յանսենսը, ով ներկայացրեց ճառագայթային բուժումը Վիլմսի ուռուցք ունեցող անձանց շրջանում, որը մանկական ուռուցքաբանության մեջ տարածված տարատեսակ է:

Միջոցառման ընթացքում զեկույցներով հանդես եկան ոլորտի մի շարք այլ մասնագետներ ևս, քննարկվեցին ճառագայթային բժշկության արդի խնդիրները: ℹ️Հիշեցնենք, որ Հայաստանը մայիսի 18-21-ը հյուրընկալելու է մանկական ուռուցքաբանության համաշխարհային առաջատար մասնագետների, բժշկական և ուսումնական հաստատությունների ղեկավարների, որոնք հանդես կգան զեկույցներով ու դասախոսություններով ոլորտի ամենաարդի թեմաներով:

Համաժողովի համակազմակերպիչներն են՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը, որը հանդիսանում է ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի մաս, Իմունաուռուցքաբանության գիտահետազոտական ​​ինստիտուտը (IMMONC) և Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամը։

Համաժողովն անց է կացվում ՀՀ Առողջապահության նախարարության աջակցությամբ։

Համաժողովի գլխավոր հովանավորներն են Agenus բիոտեխնոլոգիական ընկերությունը (ԱՄՆ) և Team Telecom Armenia ընկերությունը։

14-10-2025

Փորձը, գիտելիքն և նորագույն տեխնոլոգիաները համադրելով․ համատեղ միջամտություններ Սանկտ Պետերբուրգից ժամանած բժշկի հետ

Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է ամրապնդել միջազգային համագործակցությունը․ Հայաստան է այցելել Սանկտ-Պետերբուրգի պետական մանկաբուժական բժշկական համալսարանի

07-10-2025

Ինչպե՞ս կատարել կրծքագեղձի ինքնազննում

Կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ կանանց շրջանում ամենատարածված չարորակ ուռուցքներից մեկը։ Վաղ հայտնաբերման դեպքում բուժման արդյունքները զգալիորեն բարելավվում են, իսկ վիրահատական

01-10-2025

Կրծքագեղձի քաղցկեղ․ ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր կին

Հոկտեմբերը ամբողջ աշխարհում ճանաչված է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և հիվանդության իրազեկման ամիս։ Սա այն ժամանակահատվածն է, երբ բժիշկներն ու առողջապահական կազմակերպությունները հիշեցնում են՝
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×