Новости

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ամփոփեց «Հայկական ուռուցքաբանական 3-րդ կոնգրեսի» առաջին օրը

Շուրջ 7 ժամ տևած կոնգրեսի ընթացքում ոլորտի մասնագետները հանդես են եկել զեկույցներով, հարցուպատասխանների միջոցով քննարկել այնպիսի հարցեր, ինչպիսիք են`

  • ուռուցքաբանության ոլորտի կրթության մարտահրավերները զարգացող երկրներում,
  • ուռուցքաբանի բարեկեցությունը, շփման հմտությունները,
  • ճառագայթային ուռուցքաբանություն. մարտահրավերներն ու հեռանկարները,
  • պացիենտի անվտանգությունը ուռուցքաբանության մեջ,
  • ռեկոնստրուկտիվ-պլաստիկ վիրաբուժության ամերիկյան, եվրոպական, ռուսական վեկտորների զարգացումը,
  • եռակի բացասական քաղցկեղով երիտասարդ կանանց վիրահատական բուժման եղանակները: 

Զեկույցներով են ներկայացել ուռուցքաբանության պրոֆեսոր Սթենֆորդի համալսարանի բժշկության դպրոցից, Մասաչուսեթսի գլխավոր հիվանդանոցի Հյուսիսային ափի քաղցկեղի կենտրոնի կրծքագեղձի քաղցկեղի բաժանմունքի ղեկավարը, Լենինգրադի շրջանի օնկոլոգիական դիսպանսեր, Կրծքագեղձի վիրաբուժության բաժանմունքի ղեկավարը, Իրանի Ազիմինեժադանի կրծքագեղձի կլինիկայի գլխավոր տնօրենը և այլ` ոլորտի լավագույն մասնագետներ ինչպես արտերկրից, այլնպես էլ Հայաստանից: 

Կոնգրեսի առաջին օրը ամփոփ` լուսանկարներով` bit.ly/3YjSdi8

20-08-2025

Հաջողված պատմություն մեր թիմի և պացիենտի համատեղ պայքարի մասին. մեկ կյանք ևս հաղթեց ուռուցքին

ՈւԱԿ նեյրոօնկոլոգիական բաժանմունք էր դիմել 67-ամյա կին, ով գանգատվում էր պարբերական գլխացավերից, ցնցումներից, աջ վերջույթների թուլությունից և խոսքի դժվարացումներից։ Անցկացված բազմապրոֆիլ

15-08-2025

Բարդ վիրահատական միջամտություն՝ կյանքի որակի զգալի բարձրացման և կենսական կարևոր ֆունկցիաների լիարժեք վերականգնման նպատակով

ՈւԱԿ Ս. Սեինյանի անվան հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանության բաժանմունք էր դիմել 17-ամյա պացիենտը, ով գանգատվում էր դեմքի ստորին երրորդի դեֆորմացիայից: Իրականացված հետազոտությունների արդյունքում

12-08-2025

Մասնագիտական վարպետության նոր մակարդակ՝ աշխարհում միակ Կրծքավանդակի պատի վիրաբուժության ինստիտուտում

ՈՒԱԿ-ի կրծքավանդակային վիրաբուժության և ինտերվենցիոն թոքաբանության բաժնի ղեկավար, թորակալ վիրաբույժ Տիգրան Բյուզանդյանը օրերս վերադարձել է Չինաստանից, որտեղ հրավիրված էր Institute of Chest Wall
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրենի ժ/պ Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×