Новости

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը բարեկարգվել է

ՀՀ ԱՆ Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ծանոթացավ կենտրոնում իրականացվող բարեփոխումներին:


Մասնավորապես` վերանորոգվել  և այցելուներին նորովի է ներկայանում առաջին հարկում տեղակայված ընդունարանը, որտեղ կատարվում է հիվանդների հերթագրումը:


Ընդարձակ սրահներում էլեկտրոնային եղանակով կատարվում է հերթագրում, ամբուլատոր քարտերի բացում, ձևակերպվում է հիվանդության պատմագիրը: Այս նորարարությունը, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանի խոսքով, հնարավորություն է տալիս խուսափելու հերթերի գոյացումից, ինչը  դժգոհություն էր առաջացնում հիվանդների շրջանում: Օրական այստեղ սպասարկվում է ավելի քան 200 այցելու: Բարեկարգման աշխատանքներ են կատարվել նաև հիվանդանոցի հարակից տարածքում, վերանորոգվել է աստիճանավանդակը:


Արմեն Մուրադյանը գոհունակություն հայտնեց նկատելի դրական տեղաշարժից, ինչպես նաև տվեց հանձնարարականներ  հատկապես առանձին բաժանմունքներում դեռևս շարունակվող հերթերի գոյացումը կանոնակարգելու ուղղությամբ:

ՀՀ առողջապահության նախարարը հանդիպեց բուժանձնակազմին,  զրուցեց հիվանդների հետ, լսեց նրանց մտահոգություններն ու առաջարկները:


Նա շրջեց նաև  ճառագայթային բուժման բաժանմունքում, ծանոթացավ  սարքավորումների հնարավորություններին: Հետաքրքրվեց  մատուցվող ծառայությունների  ծավալներով:


Ուռուցքաբանության կենտրոնում բուժում ստացող հիվանդներից մեկի, ինչպես նաև Ուրոլոգիական բաժանմունքի և ամբիոնի աշխատակիցների խնդրանքով Արմեն Մուրադյանը վիրահատեց հիվանդին` հաշվի առնելով վիրահատության բարդությունը:
Ներմիզուկային մասնատման վիրահատությունն անցավ բարեհաջող: Հիվանդի վիճակը գնահատվում է բավարար:





23-08-2024

Պաշտպանի՛ր մաշկդ արևի ճառագայթներից

Պաշտպանի՛ր մաշկդ արևի ճառագայթներից Ամառվա ամիսներին մաշկն ավելի խոցելի է դառնում։ Մաշկային տարատեսակ հիվանդություններ, այդ թվում չարորակ ուռուցքներ, առաջանում են ուլտրամանուշակագույն ճառագայթների

20-08-2024

Բացառիկ դեպք ՈՒԱԿ-ում ՝ հազվադեպ հանդիպող քաղցկեղային պաթոլոգիա՝ ստամոքսի հեպատոիդ ադենոկարցինոմա

Բացառիկ դեպք ՈՒԱԿ-ում ՝ մասնագետները կարողացել են ճիշտ ախտորոշել ստամոքսի խիստ հազվադեպ հանդիպող քաղցկեղային պաթոլոգիայի՝ ստամոքսի հեպատոիդ ադենոկարցինոմայի դեպքը։ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ 57-ամյա տղամարդը

16-08-2024

Ոտքերում ցավի առկայությու՞ն․ Ի՞նչն է պատճառը, որո՞նք են վարիկոզի առաջին ախտանշանները, ինչո՞ւ է այն ամռանն ավելի սրվում և ե՞րբ դիմել մասնագետի:

Ոտքերում ցավի առկայությու՞ն․ Ի՞նչն է պատճառը, որո՞նք են վարիկոզի առաջին ախտանշանները, ինչո՞ւ է այն ամռանն ավելի սրվում և ե՞րբ դիմել մասնագետի: 168 Hours -ի հետ զրույցում ՈՒԱԿ Անոթային և էնդովասկուլյար
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է