Новости

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ամենաերկարամյա աշխատակիցը մեզ մոտ աշխատում է արդեն ավելի քան 5️⃣5️⃣ տարի:

Իսկ դուք գիտեի՞ք
 
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ամենաերկարամյա աշխատակիցը մեզ մոտ աշխատում է արդեն ավելի քան տարի:
Ծանոթացեք՝ բժիշկ-ռադիոլոգ Կոնստանտին Ֆանարջյանն է: Բժիշկը կենտրոնում աշխատում է թվականից:
 
«Կարևորը տաղանդը չէ, այլ աշխատասիրությունը: Աշխատասիրությունն է բերում տաղանդ, - ասում է իր աշխատանքի նվիրյալը,- կարևորը աշխատասիրությունն է, սերն է դեպի մասնագիտությունը և հոգատարությունը կենտրոն այցելած յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ։ Շատ պացիենտներ ունեմ, որ հաճախ զանգահարում են, որպիսությունս հարցնում, մտերմություն ենք անում, միասին որսորդության գնում»:
Կոնստանտին Ֆանարջյանը հայտնի ռենտգենաբան, բ.գ.դ., պրոֆեսոր Վարֆոլոմեյ Ֆանարջյանի որդին է:
 
«Սերը դեպի բժշկություն փոխանցվել է հայրիկից,- ասում է Կոնստանտին Ֆանարջյանը,- բժիշկներ են նաև եղբայրներս, կինս, երեխաներս, թոռներիցս մեկը նույնպես պատրաստվում է հետևել մեր օրինակին»:
 
Բժշկի մասին խոսելիս գործընկերներն ասում են՝ նա ոսկրային լավագույն ռենտգենոլոգն է, շատ բարի է, հոգատար, աշխույժ, աշխատասեր:
 
Կոնստանտին Ֆանարջյանը մեր կենտրոնի նաև ամենատարեց աշխատակիցն է: Բժիշկը շուտով կնշի իր 85-ամյակը:


 

14-10-2025

Փորձը, գիտելիքն և նորագույն տեխնոլոգիաները համադրելով․ համատեղ միջամտություններ Սանկտ Պետերբուրգից ժամանած բժշկի հետ

Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է ամրապնդել միջազգային համագործակցությունը․ Հայաստան է այցելել Սանկտ-Պետերբուրգի պետական մանկաբուժական բժշկական համալսարանի

07-10-2025

Ինչպե՞ս կատարել կրծքագեղձի ինքնազննում

Կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ կանանց շրջանում ամենատարածված չարորակ ուռուցքներից մեկը։ Վաղ հայտնաբերման դեպքում բուժման արդյունքները զգալիորեն բարելավվում են, իսկ վիրահատական

01-10-2025

Կրծքագեղձի քաղցկեղ․ ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր կին

Հոկտեմբերը ամբողջ աշխարհում ճանաչված է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և հիվանդության իրազեկման ամիս։ Սա այն ժամանակահատվածն է, երբ բժիշկներն ու առողջապահական կազմակերպությունները հիշեցնում են՝
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×