Новости

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետները շարունակում են վերապատրաստվել և հմտանալ իրենց ոլորտում

Այսուհետ՝ վիրահատությունների նոր մասշտաբներ, տեսակներ, միջոցներ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետները շարունակում են վերապատրաստվել և հմտանալ իրենց ոլորտում: 

Ս. Սեինյանի անվան ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքի դիմածնոտային վիրաբույժ Հայկ Բաբայանը դեկտերմբերն անցկացրել է Եվրոպայի թիվ մեկ ուռուցքաբանական հաստատությունում՝ Գյուստավ Ռուսի ուռուցքաբանական կենտրոնում: 

Բժիշկը 4 շաբաթ շարունակ մասնակցել է գլուխ-պարանոցային տարաբնույթ վիրահատություններին (վերականգնողական վիրահատություն, էնդոսկոպիկ լազերային վիրահատություն և այլն), ուսումնասիրել հիվանդությունների բուժման մեթոդները, եղել մասնագիտական ժողովներին, քննարկումներին: Շարունակական կրթությունը ՈՒԱԿ մասնագետների համար նպատակային է. այսկերպ հնարավորություն է տրվում ավելացնելու գիտելիքները, ձեռք բերելու նոր մասնագիտական հմտություններ, ծանոթանալու հազվադեպ հանդիպող հիվանդությունների վիրահատական և բուժման մեթոդներին:

«Մենք ամրացնում ենք ունեցած գիտելիքները, ավելացնում նորերը: Վերապատրաստումից հետո կլինեն վիրահատություններ, որոնք իրենց տեսակով ու բարդությամբ եզակի են ոչ միայն մեր կենտրոնում, այլև ամբողջ Հայաստանում»,- ասում է Հայկ Բաբայանը՝ կիսվելով Ֆրանսիայի Գյուստավ Ռուսի ուռուցքաբանական կենտրոնից ստացած տպավորություններով:

16-05-2026

Ուղիղ աղու քաղցկեղի ամբողջական հեռացում էնդոսկոպիկ եղանակով

ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1948 թվականին ծնված տղամարդ, գանգատվելով կղանքում արյունային արտադրությունից։Կատարված համալիր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ուղիղ

12-05-2026

ՈՒԱԿ-ի բուժքույրերը ստացան շնորհակալագրեր մասնագիտական օրվա առթիվ

Մայիսի 12-ը աշխարհում նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր. ևս մեկ առիթ գնահատելու այն մարդկանց նվիրումն ու պատասխանատու աշխատանքը, ովքեր ամեն օր իրենց հոգատարությամբ, համբերությամբ և

03-04-2026

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. Կարեն Ծառուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×