Новости

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կայացավ հերթական սեմինարը` բուժքույրերի մասնակցությամբ

Դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել հերթական սեմինարը` բուժքույրերի մասնացությամբ: Սեմինարի թեման քիմիաթերապիայի անվտանգ իրականացումն էր ինչպես հիվանդների, այնպես էլ բուժանձնակազմի համար: Զեկույցները պատրաստվել էին կենտրոնի բժիշկների և բուժքույրերի կողմից: Զեկույցների ժամանակ էկրանի վրա ցուցադրվեցին ուսուցողական տեսագրություններ, որոնցից մեկը վերաբերվում է քիմիաթերապիա անցկացնելու ժամանակ հնարավոր սխալներին: Ցուցադրվեցին նաև պորտակատի (port-A-cath) տեղադրման և կիրառման կանոններին վերաբերող տեսագրություններ: Պորտակատը կատետրի տեսակ է, որը տեղադրելով խոշոր կենտրոնական անոթներում, թույլ է տալիս անցկացնել երկարատև քիմիաթերապիա` չվնասելով ծայրամասային երակները:


03-04-2026

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. Կարեն Ծառուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք

24-03-2026

Կլինիկական բացառիկ դեպք. որովայնի խոռոչի հսկա մետաստատիկ ուռուցքը ամբողջությամբ հեռացվել է

ՈւԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1951թ. ծնված տղամարդ՝ գանգատվելով որովայնի շրջանում բութ ցավերից, որովայնի չափերի զգալի մեծացումից և ընդհանուր արտահայտված

18-03-2026

Երբ վիրահատությունը հնարավոր չէ․ բրախիթերապիան որպես արդյունավետ լուծում

83-ամյա պացիենտը դիմել էր Ուռուցքաբանության ազգային կենտրոն սեռական ուղիներից առատ արյունահոսության, ցավերի և ընդհանուր թուլության գանգատներով։Համալիր հետազոտություններով ախտորոշվել էր արգանդի մարմնի
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×