Новости

Շնորհակալություն, երախտագիտություն և գարնանային ջերմություն. ՈՒԱԿ-ում հյուրընկալել էինք մեր գործընկերներին

Կանանց միամսյակի շրջանակում ՈՒԱԿ Հասարակայնության հետ կապերի և զարգացման բաժնի նախաձեռնությամբ հյուրընկալեցինք մեր սիրելի գործընկերներին՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, որոնք արդեն ավելի քան հինգ տարի մեր կողքին են։ Նրանք ոչ միայն իրազեկում ու կրթում են մեր հայրենակիցներին, այլև լսելի են դարձնում մեր պացիենտների հաջողության պատմությունները, բարձրաձայնում մտահոգություններն ու ցանկությունները, որոնք միտված են ոլորտի բարելավմանը և մեր պացիենտներին լավագույն բժշկական ծառայությունների մատուցմանը:

Այս հանդիպումը ևս մեկ առիթ էր շնորհակալություն հայտնելու ԶԼՄ մեր բոլոր գործընկերներին՝ իրենց նվիրվածության ու բարեխիղճ աշխատանքի համար։ 

Մեր ընդհանուր ուղերձը մնում է անփոփոխ՝ «Քաղցկեղը դատավճիռ չէ»։ Ճիշտ և ժամանակին ախտորոշումը կյանքի շարունակականության հիմքն է։

 

Լուսանկարների շարքն այս հղումով:

12-10-2026

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ՈՒԱԿ մասնագետի ասուլիսը

Հոկտեմբերի 12-ը ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է: «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ծխախոտի օգտագործման ռիսկերն ու վնասները» թեմայով «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի

10-10-2026

Միզապարկի ուռուցքի համալիր բուժում ՈւԱԿ-ում

ՈւԱԿ Օնկոուրոլոգիական բաժանմունքում միզապարկի տարածված ուռուցքով պացիենտի բուժումն իրականացվել է փուլային՝ համադրելով քիմիաթերապիան, իմունոթերապիան և լապարոսկոպիկ վիրահատությունը։Պացիենտը ՈւԱԿ է դիմել

08-10-2026

Բոստոնից՝ նոր գիտելիք և միջազգային փորձ. ՈւԱԿ նեֆրոլոգը՝ Onconephrology Symposium 2026-ում

ՈւԱԿ Ամբուլատոր ծառայության նեֆրոլոգ, երիկամի բիոպսիայի մասնագետ Մանյա Քարամյանը սեպտեմբերի 17–18-ը Բոստոնում մասնակցել է Onconephrology Symposium 2026 միջազգային մասնագիտական սիմպոզիումին։
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×