Новости

ՈՒԱԿ բժիշկ-վիրաբույժ Ավետ Պետրոսյանը չորսշաբաթյա վերապատրաստում է անցել Ֆրանսիայի Գյուստավ Ռուսի ուռուցքաբանական կենտրոնում

Արդյունավետ կառավարում = նոր վերելքներ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի բժիշկ-վիրաբույժ Ավետ Պետրոսյանը չորսշաբաթյա վերապատրաստում է անցել Ֆրանսիայի Գյուստավ Ռուսի ուռուցքաբանական կենտրոնում: 

Ավետ Պետրոսյանը աշխարհում ուռուցքաբանական կենտրոնների առաջատար հնգյակում իր ուրույն տեղը զբաղեցնող Գյուստավ Ռուսի ուռուցքաբանական կենտրոնում մասնակցել է վիրահատություններին, փորձարկել տեղի վիրահատական գերժամանակակից սարք-սարքավորումները, ժողովների ընթացքում մասնակցել հիվանդությունների դեպքերի քննարկումներին, առանձին հիվանդների բուժման մեթոդների ընտրություններին, ծանոթացել հետվիրահատական շրջանի առանձնահատկություններին: 

Չորսշաբաթյա վերապատրաստումը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժշկին հնարավորություն է տվել ծանոթանալու ֆրանսիական կենտրոնի աշխատանքային առանձնահատկություններին, բուժման մեթոդներին, հիվանդների հանդեպ մոտեցումներին, ձեռք բերել մասնագիտական նոր գիտելիքներ, հմտություններ, յուրացնել նոր մեթոդներ:

Մասնագետի այս վերապատրաստումը ՈւԱԿ-ին հնարավորություն է տալու զարգացնել որովայնային բաժանմունքի մատուցած ծառայությունների շարքը, ավելացնել լապարասկոպիկ վիրահատությունների ծավալներն ու երկրում ներդնել նոր՝ գերժամանակակից վիրահատական մեթոդներ: 

«Մենք ունենք բոլոր հնարավորությունները` չզիջելու առաջատար կենտրոններին: Վերապատրաստումների այս հնարավորությունները մեծ դռներ են բացում ինչպես կենտրոնի բժիշկների, այնպես էլ երկրում ուռուցքաբանության զարգացման համար»,-ասում է Ավետ Պետրոսյանը:

16-05-2026

Ուղիղ աղու քաղցկեղի ամբողջական հեռացում էնդոսկոպիկ եղանակով

ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1948 թվականին ծնված տղամարդ, գանգատվելով կղանքում արյունային արտադրությունից։Կատարված համալիր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ուղիղ

12-05-2026

ՈՒԱԿ-ի բուժքույրերը ստացան շնորհակալագրեր մասնագիտական օրվա առթիվ

Մայիսի 12-ը աշխարհում նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր. ևս մեկ առիթ գնահատելու այն մարդկանց նվիրումն ու պատասխանատու աշխատանքը, ովքեր ամեն օր իրենց հոգատարությամբ, համբերությամբ և

03-04-2026

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. Կարեն Ծառուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×