ՈՒԱԿ Լաբորատոր ախտորոշիչ ծառայությունը վերահավատարմագրվել է ANAB-ի կողմից
Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի լաբորատոր ախտորոշիչ ծառայությունը 2025թ․ վերահավատարմագրվել է ANSI National Accreditation Board (ANAB) հավատարմագրման մարմնի կողմից՝ ստանալով միջազգային ԻՍՕ 15189:2022 ստանդարտին համապատասխանության հաստատում։
Լաբորատոր ախտորոշիչ ծառայությունը Հայաստանում առաջինն էր, որ ունեցավ այս ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրում։ Այն ներառված է նաև ANAB-ի հարթակում հավատարմագրված լաբորատորիաների միասնական ցանկում:
Հավելենք, որ լաբորատոր ախտորոշիչ ծառայությունը տրամադրում է արժանահավատ տվյալներ տեղական և միջազգային պացիենտներին, աշխարհում ճանաչելի հետազոտության արդյունքներ և բարձրակարգ պացիենտակենտրոն սպասարկում։
Լաբորատոր ախտորոշիչ ծառայության շուրջօրյա (24/7) ռեժիմով իրականացվող հետազոտությունների մասին տեղեկությունը և այլ մանրամասները՝ այստեղ: