Новости

ՈՒԱԿ-ում առաջին անգամ էնդոմետրիումի քաղցկեղ ախտորոշմամբ հիվանդին կատարվել է պահակային ավշային հանգույցների բիոպսիա

Կլիմատերիկ շրջանում գտնվող 67-ամյա կինը, գանգատվելով սեռական ուղիներից արյունային արտադրությունից, դիմել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն։ Կատարված հետազոտությունների (ՈՒՁՀ, ՀՇ, ՄՌՏ, արգանդի խոռոչի փայփլ բիոպսիա) արդյունքում պացիենտի մոտ ախտորոշվել է էնդոմետրիումի քաղցկեղի I փուլ։ Հետորովայնամզային տարածությունում փոփոխված, ախտահարված ավշահանգույցներ չեն հայտնաբերվել։

Ժամանակակից ուղեցույցների համաձայն բուժման մեթոդ է ընտրվել լապարասկոպիկ տոտալ հիստերէկտոմիան հավելումներով, պահակային ավշային հանգույցների բիոպսիա։

Կատարված վիրահատությունը հատուկ գունանյութի՝ ինդոցիանին կանաչի (ICG) օգնությամբ է իրականացվել, ինչի միջոցով մեծ ճշգրտությամբ հայտնաբերվում են պահակային ավշային հանգույցները, որոնց թիրախային հեռացումը հիվանդության ճիշտ փուլավորման հնարավորություն է տալիս։

Վիրահատությունը կատարել են Կանանց առողջության կլինիկայի ղեկավար Կարապետ Բազիկյանը, ասիստենտներ Գոհար Մկրտչյանը, Շահեն Փարսյանը, անեսթեզիոլոգ Սերգեյ Մարտիրոսյանը։

Մեթոդի կիրառման առավելություններն են՝

  • պացիենտների վաղ ապաքինում,
  • հետվիրահատական բարդությունների ցածր ռիսկ (լիմֆէդեմա, լիմֆոկիստա),
  • մետաստատիկ ախտահարված լիմֆատիկ հանգույցների հայտնաբերման բարձր ճշգրտություն:

Պացիենտը վիրահատությունից հետո 4 օր անց բավարար վիճակում դուրս է գրվել կլինիկայից։Հետագա բուժումը նույնպես կշարունակվի ՈՒԱԿ-ում։

Հոգալով մեր պացիենտների կյանքի որակի մասին՝ մենք ամեն օր աշխատում ենք մեր մասնագիտական կարողությունների հարստացման ուղղությամբ:

 

428413150 912706294197856 1112138880345384876 n  428155457 912706260864526 7710039463897661816 n 428139537 912706320864520 8657162024749425869 n

20-08-2025

Հաջողված պատմություն մեր թիմի և պացիենտի համատեղ պայքարի մասին. մեկ կյանք ևս հաղթեց ուռուցքին

ՈւԱԿ նեյրոօնկոլոգիական բաժանմունք էր դիմել 67-ամյա կին, ով գանգատվում էր պարբերական գլխացավերից, ցնցումներից, աջ վերջույթների թուլությունից և խոսքի դժվարացումներից։ Անցկացված բազմապրոֆիլ

15-08-2025

Բարդ վիրահատական միջամտություն՝ կյանքի որակի զգալի բարձրացման և կենսական կարևոր ֆունկցիաների լիարժեք վերականգնման նպատակով

ՈւԱԿ Ս. Սեինյանի անվան հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանության բաժանմունք էր դիմել 17-ամյա պացիենտը, ով գանգատվում էր դեմքի ստորին երրորդի դեֆորմացիայից: Իրականացված հետազոտությունների արդյունքում

12-08-2025

Մասնագիտական վարպետության նոր մակարդակ՝ աշխարհում միակ Կրծքավանդակի պատի վիրաբուժության ինստիտուտում

ՈՒԱԿ-ի կրծքավանդակային վիրաբուժության և ինտերվենցիոն թոքաբանության բաժնի ղեկավար, թորակալ վիրաբույժ Տիգրան Բյուզանդյանը օրերս վերադարձել է Չինաստանից, որտեղ հրավիրված էր Institute of Chest Wall
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրենի ժ/պ Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×