Новости

ՈՒԱԿ-ում լայնորեն կատարվում է միզածորանների ստենտավորում` էնդոսկոպիկ եղանակով

Կոնքի և որովայնի ստորին հատվածների ուռուցքային հիվանդությունների դեպքում երբեմն ուռուցքային գոծընթացը կարող է ներաճել կամ ճնշել միզածորաններին` առաջացնելով երիկամներից մեզի հոսքի խանգարում: Երկու երիկամներից մեզի հոսքի խանգարման դեպքում հիմնականում դիտվում է արյան մեջ ազոտային նյութերի մակարդակի աստիճանաբար բարձրացում` ստեղծելով կյանքի հետ անհամատեղելի վիճակ: Մեկ երիկամից մեզի հոսքի խանգարման դեպքում լաբորատոր ցուցանիշները կարող են լինել անփոփոխ, սակայն աստիճանաբար զարգանում են տվյալ երիկամի անվերադարձ բնույթի ատրոֆիկ փոփոխություններ: Վերոհիշյալ կարգավիճակները, բացի ինքնին ախտաբանական վիճակ լինելուց, շատ հաճախ հակացուցումներ են մասնագիտացված հակաուռուցքային (վիրահատական, քիմիաթերապևտիկ, ճառագայթային) բուժման համար:


Խնդիրների լուծման համար ՈւԱԿ վիրահատարանը համալրված է գերժամանակակից ռենտգենաբանական և ուլտրաձայնային հետազոտության սարքավորումներով, որոնց միջոցով հաջողությամբ ներդրվել և լայնորեն կիրառվում են երիկամներից մեզի հոսքի վերականգնման միջամտություններ: Մասնավորապես կատարվում է միզածորանների ստենտավորում էնդոսկոպիկ եղանակով:

Ստենտավորումների հակացուցումների դեպքում, ըստ ուղեցույցային տվյալների՝ ուլտրաձայնային և ռենտգենաբանական հետազոտությունների հսկողությամբ կատարվում է երիկամների բաժակ-ավազանային համակարգերի կատետերիզացում` արտաքինից (պերկուտան նեֆրոստոմաների ձևավորում):


Միջամտությունները կատարվում են անեսթեզիոլոգի հսկողությամբ, տեղային և ներերակային անզգայացմամբ, որը դարձնում է գործողությունը անցավ և գործնականորեն անվնաս:


Միջամտությունն իրականացնում է ուռուցքաբան-ուրոլոգ, բ.գ.թ Կարեն Հայկի Ծառուկյանը
Հեռ՝ +374 10 28 70 61,+374 96 11 40 30


15-10-2026

Yerevan Microsurgical Week-ի մասին՝ «Առավոտ լուսոյի» տաղավարում

Yerevan Microsurgical Week-ի մասին Առաջին ալիքի «Առավոտ լուսո» հաղորդման տաղավարում խոսել են ՈՒԱԿ Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Մհեր

12-10-2026

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ՈՒԱԿ մասնագետի ասուլիսը

Հոկտեմբերի 12-ը ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է: «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ծխախոտի օգտագործման ռիսկերն ու վնասները» թեմայով «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի

10-10-2026

Միզապարկի ուռուցքի համալիր բուժում ՈւԱԿ-ում

ՈւԱԿ Օնկոուրոլոգիական բաժանմունքում միզապարկի տարածված ուռուցքով պացիենտի բուժումն իրականացվել է փուլային՝ համադրելով քիմիաթերապիան, իմունոթերապիան և լապարոսկոպիկ վիրահատությունը։Պացիենտը ՈւԱԿ է դիմել
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×