Vacancy


  • ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է պատասխանատվության բարձր զգացում ունեցող բժիշկ-ռադիոլոգի օգնականի:

 

Հիմնական պահանջներն են․ 

  • Առնվազն միջին մասնագիտական կրթություն: 
  • Համակարգչային օֆիսային ծրագրերի իմացություն (Ms Office):
  • Ռուսերենի իմացությունը պարտադիր է, անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն:
  • Հիվանդներին բարեհամբույր սպասարկման հմտություն:
  • Կազմակերպության էթիկայի կանոնակարգի պահպանման կարողություն:
  • Պարտաճանաչություն, ճշտապահություն և բծախնդրություն:

 

Դիմելու կարգը՝ Հետաքրքրված անձիք կարող են իրենց ինքնակենսագրականները /CV ուղարկել job@oncology.am էլ. հասցեին՝ թեմա դաշտում պարտադիր նշելով՝ «Բժիշկ-ռադիոլոգի օգնական»։

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները։ 

Աշխատավայրը՝ Հասցե՝  ք․ Երևան, Ֆանարջյան 76

Աշխատանքային օրերը՝ երկուշաբթիից-ուրբաթ 09։00-16։00

Տրամադրվում է առողջական ապահովագրություն 

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010205050, ներքին՝ 104:

20-08-2025

Հաջողված պատմություն մեր թիմի և պացիենտի համատեղ պայքարի մասին. մեկ կյանք ևս հաղթեց ուռուցքին

ՈւԱԿ նեյրոօնկոլոգիական բաժանմունք էր դիմել 67-ամյա կին, ով գանգատվում էր պարբերական գլխացավերից, ցնցումներից, աջ վերջույթների թուլությունից և խոսքի դժվարացումներից։ Անցկացված բազմապրոֆիլ

15-08-2025

Բարդ վիրահատական միջամտություն՝ կյանքի որակի զգալի բարձրացման և կենսական կարևոր ֆունկցիաների լիարժեք վերականգնման նպատակով

ՈւԱԿ Ս. Սեինյանի անվան հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանության բաժանմունք էր դիմել 17-ամյա պացիենտը, ով գանգատվում էր դեմքի ստորին երրորդի դեֆորմացիայից: Իրականացված հետազոտությունների արդյունքում

12-08-2025

Մասնագիտական վարպետության նոր մակարդակ՝ աշխարհում միակ Կրծքավանդակի պատի վիրաբուժության ինստիտուտում

ՈՒԱԿ-ի կրծքավանդակային վիրաբուժության և ինտերվենցիոն թոքաբանության բաժնի ղեկավար, թորակալ վիրաբույժ Տիգրան Բյուզանդյանը օրերս վերադարձել է Չինաստանից, որտեղ հրավիրված էր Institute of Chest Wall
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրենի ժ/պ Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×