ԱԽՏՈՐՈՇԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Անձնակազմ


 

ՈՒԱԿ Ախտորոշիչ ծառայությունը հագեցած է առաջատար և գերժամանակակից ախտորոշիչ սարքավորումներով, որոնց կիրառմամբ կարճ ժամկետներում իրականացվում է ճշգրիտ ախտորոշում, հիվանդությունների զարգացման վաղ փուլերում հայտնաբերում։ Ծառայությունն առաջարկում է ախտորոշիչ ծրագրերի լայն սպեկտոր` ստանդարտ պլանային հետազոտություններից մինչև համալիր, համակցված հետազոտություններ:

 

Ախտորոշման ծառայությունում իրականացվում են հետևյալ հետազոտությունները․

 

Գերձայնային և դուպլեքս հետազոտություններ՝

  • որովայնի և փոքր կոնքի խոռոչների օրգանների,
  • հետորովայնամզային տարածության,
  • վահանաձև գեղձի,
  • փափուկ հյուսվածքների,
  • հոդերի,
  • վերջույթների, որովայնի և պարանոցի անոթների դուպլեքս հետազոտություն,
  • Fusion համակարգով հետազոտություններ, որն իրականացվում է վերջին սերնդի CANON MEDICAL SYSTEMS APLIO I800 A դասի գերձայնային սարքավորումով, որն աշխարհում համարվում է ամենաժամանակիցն ու լավագույններից մեկը․ ՈՒԱԿ-ի կողմից ձեռք բերված այս սարքավորումը Հայաստանում համարվում է եզակի իր տեսակի մեջ։

 

Կրծքագեղձերի հետազոտություններ՝

  • ռենտգեն-թվայի 3D մամոգրաֆիա բոլոր հնարավոր ռեժիմներով
  • կրծքագեղձերի գերձայնային ուլտրահետազոտություն,
  • կրծքագեղձերի գոյացությունների բիոպսիաներ՝ սոնոգրաֆիկ հսկողությամբ,
  • գոյացությունների կամ պաթոլոգիկ օջախների նախավիրահատական նշում սոնոգրաֆիկ հսկողության տակ,
  • պաթոլոգիկ օջախների ասեղային ուղեցուցային լոկալիզացիա մամոգրաֆիկ հսկողության տակ,
  • կրծքագեղձերի գոյացության կամ պաթոլոգիկ օջախների հեռացված նմուշի ռադիոգրաֆիա:

Մամոգրաֆիկ հետազոտությունն իրականացվում է Hologic Selenia Dimensions Digital mamography system սարքավորումով։

 

Ռենտգեն հետազոտություններ՝

  • կրծքավանդակի օրգանների, ոսկրա-հոդային համակարգի,
  • ստամոքս-աղիքային համակարգի,
  • միզա-սեռական օրգանների:

 

Դենսիտոմետրիա

Այս հետազոտությունն իրականացվում է Hologic ընկերության վերջին սերնդի՝ 2020 թվականի արտադրության ռենտգեն դենսիտոմետրիկ սարքով, որը եզակի է Հայաստանում։

Համակարգչային շերտագրում՝ ինվազիվ միջամտություններ ՀՇ հսկողության ներքո:

*ՀՇ-ն իրականացվում է ժամանակակից հետազոտական սարքավորումով՝ SIEMENS Healthineers SOMATOM go.UP համակարգչային տոմոգրաֆի միջոցով: Այն հնարավորություն է տալիս կարճ ժամանակահատվածում հետազոտել պացիենտներին, իրականացնել ճշգրիտ ախտորոշում, ուռուցքային հիվանդությունների դեպքում հայտնաբերել տարածվածության աստիճանը։ 

 

ՄՌՇ հետազոտություն, որն իրականացվում է 2023 թվականի սեպտեմբերին շահագործման հանձնված նոր մասնաշենքում: Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիկ հետազոտությունն իրականացվում է ժամանակակից General Electric սարքով` 1,5 TESLA: Սարքը հագեցված է բոլոր այն ծրագրերով, որոնք թույլ են տալիս վաղաժամ հայտնաբերել տարբեր պաթոլոգիկ փոփոխություններ՝ կատարելու դրանց դինամիկ հսկողությունը, ինչպես նաև բուժման արդյունավետության գնահատումը:

 

Միջուկային ախտորոշում

  • ոսկրերի սցինտիգրաֆիա,
  • երիկամների սցինտիգրաֆիա,
  • վահանաձև գեղձի սցինտիգրաֆիա,
  • լիմֆոսցինտիգրաֆիա:

*Սցինտիգրաֆիան իրականացվում է MEDISO Any Scan SPECT/CT համակցված (սցինտիգրաֆիա և ՀՇ) համալիրով։

 

Ինչպես նաև՝

  • Ինտրաօպերացիոն գերձայնային հետազոտություններ,
  • Ինվազիվ միջամտություններ, այդ թվում բիոպսիա` գերձայնային հսկողության ներքո,
  • Սպիրոմետրիա:

 

Հեռ․՝ +37410205050, ներքին՝ 215

 

07-06-2025

Ավելի քան 200 փոքրիկների համար հունիսմեկյան տոնը վերածվեց անակնկալ արկածի «Dino Park Yerevan»-ում

ՈւԱԿ տնօրինության նախաձեռնությամբ կենտրոնի միջին և կրտսեր բուժանձնակազմի ավելի քան 200 երեխաները վայելեցին զվարճալի ու հիշարժան պահեր՝ շրջելով դինոզավրերի կախարդական աշխարհում։ Լցված ժպիտներով,

05-06-2025

Ժամանակակից բրախիթերապիայի առաջատար փորձի ներդրում ՈՒԱԿ-ում

ՈՒԱԿ ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր Էվելինա Բախշինյանը և բժիշկ-ուռուցքաբան Հասմիկ Ավետիսյանը մասնագիտական վերապատրաստում են անցել Վիեննայի

01-06-2025

«Թո՛ղ բոլոր բալիկները լինեն առողջ, խաղաղ երկրում». Գեղամ Զիլիֆյան

 «Թո՛ղ բոլոր բալիկները լինեն առողջ, խաղաղ երկրում». Գեղամ ԶիլիֆյանԻ դեմս մեր փոքրիկ պացիենտի՝ շնորհավորում ենք բոլոր փոքրիկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ մաղթելով
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×