ԿԼԻՆԻԿԱ
Օնկոուրոլոգիական բաժանմունքում իրականացվում են հետևյալ գործիքային ախտորոշիչ հետազոտությունները.
- ուլտրաձայնային հետազոտութուն,
- դոպլերոգրաֆիա,
- ինվազիվ ախտորոշիչ հետազոտություններ,
- էնդոսկոպիկ հետազոտություններ,
- տրանսաբդոմինալ, տրանսռեկտալ և էնդոսկոպիկ բիոպսիա:
Միզապարկի քաղցկեղի դեպքում հաճախ պահանջվում է համակցված բուժում, ինչը կարելի է արդյունավետ իրականացնել միայն բազմապրոֆիլայինմասնագիտացված կենտրոնում:
Բաժանմունքում կիրառվում են բուժման հետևյալ մեթոդները.
- Միզապարկի մակերեսային քաղցկեղի դեպքում.
- միզապարկի մոնոպոլյար տրանսուրետրալ մասնահատում,
- միզապարկի բիպոլյար տրանսուրետրալ մասնահատում,
- միզապարկի տրանսուրետրալ մասնահատում՝ ֆլուորեսցենտային ֆոտոդինամիկ հսկողությամբ,
- ներմիզապարկային քիմիաթերապիա, իմունաթերապիա (BCG):
- Միզապարկի ինվազիվ քաղցկեղի դեպքում
- արմատական ցիստպրոստատէկտոմիա՝ աղիքից նոր միզապարկի ձևավորումով (ինչը թույլ է տալիս պահպանել ինքնուրույն միզարձակությունը՝ ապահովելով կյանքի բարձր որակ),
- արմատական ցիստպրոստատէկտոմիա՝ մեզի ոչ բնական արտահոսքով,
- լապարասկոպիկ ցիստպրոստատէկտոմիա՝ մեզի ոչ բնական արտահոսքով։
- Միզապարկի մետաստատիկ քաղցկեղի դեպքում.
- քիմիաթերապիա,
- պալիատիվ ճառագայթային բուժում:
- Շագանակագեղձի քաղցկեղով կլինիկա են ընդունվում բազմաթիվ հիվանդներ, որոնք ստանում են․
- վիրահատական բուժում (լապարասկոպիկ և արմատական պրոստատէկտոմիա),
- դիստանցիոն ճառագայթային բուժում,
- հորմոնալ թերապիա,
- քիմիաթերապիա:
- Երիկամի քաղցկեղի դեպքում կատարվում է․
- երիկամի մասնահատում՝ լապարոսկոպիկ և բաց եղանակով,
- նեֆրէկտոմիա՝ լապարոսկոպիկ և բաց եղանակով,
- նեֆրէկտոմիա՝ հետորովայնամզային լիմֆադէնեկտոմիայով,
- նեֆրէկտոմիա՝ ստորին սիներակի թրոմբի հեռացումով,
- նեֆրէկտոմիա՝ հարակից օրգանների կոմբինացված մասնահատումով,
- պալիատիվ նեֆրէկտոմիա,
- թիրախային և պալիատիվ թերապիա։
Բաժանմունքի մասնագետներն ունեն նաև ամորձու և առնանդամի ուռուցքների բուժման մեծ փորձ: Մասնավորապես՝
- Ամորձու քաղցկեղի դեպքում իրականացվում է.
- օրխոֆունիկուլէկտոմիա՝ ադյուվանտ պոլիքիմիաթերապիայով,
- հետորովայնամզային լիմֆադենէկտոմիա,
- քիմիաթերապիա և ճառագայթաբուժում:
- Առնանդամի քաղցկեղի դեպքում կատարվում է․
- առնանդամի ամպուտացիա,
- առնանդամի էքստիրպացիա,
- էմասկուլացիա,
- երկկողմանի աճուկազդրային լիմֆադենէկտոմիա՝ ըստ Դյուկենի:
Բաժանմունքը հագեցված է համաշխարհային ստանդարտներին համապաստխանող բոլոր սարքերով.
- լապարոսկոպիկ և բաց վիրահատական սարքեր(Shtorz և Olimpus աշխարհռչակ սարքավորումներ) ,
- էնդոսկոպիկ սարքեր (ինչպես` մոնոպոլյար, այնպես էլ` բիպոլյար),
- նորագույն սերնդի հարմոնիկ ուլտրաձայնային դանակ,
- ֆլյուորեսցենտային ֆոտոդինամիկ սարք, որը հնարավորություն է տալիս վաղ փուլում ախտորոշել միզապարկի քաղցկեղը:
Բաժանմունքում տարեկան իրականացվում են շուրջ 1000 վիրահատություն, որոնց մեծ մասը լապարասկոպիկ և էնդոսկոպիկ եղանակով իրականացվող վիրահատություններ են։
Հեռ․ +37410205050, ներքին՝ 164
08-10-2024
Միջին բուժաշխատողների ուռուցքաբանական 2-րդ համաժողով. FreeNews
07-10-2024
Ծխելը կարող է առաջացնել թոքերի քրոնիկ հիվանդություններ և քաղցկեղ. կանխարգելի՛ր LOW DOSE-ի միջոցով
05-10-2024
Հոկտեմբերի 5-ին ՈՒԱԿ-ում տեղի ունեցավ «Միջին բուժաշխատողների ուռուցքաբանական 2-րդ համաժողովը»
Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան
ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ
Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499
Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru
Հարգելի՛ այցելուներ,
որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։
Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է