News

Արյուն կղանքի մեջ․ երբ է դա քաղցկեղի նշան

Կղանքի մեջ արյունը չի կարելի նորմալ վիճակ համարել, բայց դրա հետևում կարող են թաքնված լինել ինչպես ոչ վտանգավոր խանգարումներ, այնպես էլ լուրջ հիվանդություններ, օրինակ՝ հաստ աղու քաղցկեղ։ Կղանքում արյան առկայության դեպքում անպայման պետք է բժշկի դիմել։

Այս խնդիրը հաճախ հայտնաբերվում է զուգարանի թղթի վրա մուգ կամ բաց կարմիր արյան բծերի շնորհիվ։ Այդպիսի բան կյանքում գոնե մեկ անգամ պատահում է մարդկանց ճնշող մեծամասնության մոտ։ Հետանցքը շատ զգայուն մաշկ ունի, որը կարող է հեշտությամբ վնասվել․ ճաքեր կարող են առաջանալ անգամ հենց նույն զուգարանի թղթի հետ շփման պատճառով։ 

Բացի այդ, կղանքի մեջ արյան շատ դեպքեր կապված են թութքի հետ։ Կղանքի մեջ արյան պատճառով բժշկի դիմած մարդկանց ճնշող մեծամասնությունը ունենում է թութք կամ հետանցքի ճաքեր։

Բայց կան նաև կղանքի մեջ արյան առկայության այլ պատճառներ, և դա կարող են լինել լուրջ հիվանդություններ, կամ վնասվածքներ, որոնք միանգամից չեն ախտորոշվում։ Աղեստամոքսային տրակտում արյան աղբյուրը միշտ չէ հեշտությամբ հայտնաբերվում։

Արյուն կղանքի մեջ․ ինչի՞ մասին է դա վկայում

Եթե արյունը գալիս է ստորին մարսողական տրակտից (հաստ կամ ուղիղ աղիքից), հնարավոր են հետևյալ պատճառները․

•    Թութք;
•    Դիվերտիկուլոզ՝ աղիքի պատի պարկանման արտափքումներ, որոնք հաճախակի են հանդիպում տարեց հասակում;
•    Պոլիպներ, հաստ աղու բարորակ գոյացություններ, որոնք կարող են քաղցկեղային ուռուցքների նախակարապետները լինել;
•    Անգիոդիսպլազիա՝ անոթների զարգացման ախտաբանական արատներ;
•    Աղիների քրոնիկ բորբոքային հիվանդություններ, ինչպիսին են խոցային կոլիտը և Կրոնի հիվանդությունը;
•    Հաստ աղու քաղցկեղ։

Եթե արնահոսության աղբյուրը բարակ աղում է տեղակայված, դա կարող է հետևյալ հիվանդությունների ախտանշան լինել․

•    Ուռուցքներ (հազվադեպ);
•    Անգիոդիսպլազիա;
•    Դիվերտիկուլոզ;
•    Կրոնի հիվանդություն։

Եթե արյունը կղանքի մեջ է անցնում մարսողական տրակտի վերին հատվածից, ապա դա կարող է հետևալ խանգարումների ազդանշանը լինել․

•    Ստամոքսի կամ բարակ աղու վերին հատվածի խոց (Helicobacter pylori վարակով կամ դեղերով, մասնավորապես ասպիրինով և իբուպրոֆենով պայմանավորված);
•    Ստամոքսի բորբոքում՝ գաստրիտ;
•    Կերակրափողի երակների վարիկոզ լայնացում;
•    Կերակրափողի բորբոքում (էզոֆագիտ);
•    Ուռուցքային գոյացություններ;
•    Կերակրափողի կամ ստամոքսի քաղցկեղ։

Ի՞նչ է վկայում արյան գույնը

Ստորին աղիքային տրակտի վնասվածքների պատճառով առաջացած արյունը սովորաբար լինում է բաց կարմիր։ Աղեստամոքսային տրակտով երկար ճանապարհ անցած արյունը մուգ գույն կունենա։

Որոշ դեպքերում արյունը աչքով չի երեևում, թեպետ և կա կղանքի մեջ։ Այս դեպքերում բժիշկները խոսում են թաքնված արյան մասին, որը համարվում է հաստ աղու քաղցկեղի ախտանշաններից մեկը։

Ի՞նչ է նշանակում բաց, մուգ և անտեսանելի արյունը

Թաքնված արյունը կղանքում։ Այն կարելի է հայտնաբերել միայն հատուկ անալիզի միջոցով, որը խորհուրդ է տվում 50 տարին լրանալուց հետո կատարել տարեկան մեկ անգամ։ Միևնույն ժամանակ այդ անալիզը չի կարելի շատ ճշգրիտ ախտորոշման մեթոդ համարել․ այն հայտնաբերում է աղու պոլիպների արյունը, իսկ պոլիպները անընդհատ չեն արնահոսում։

Կղանքում լավ նկատելի արյունը։ Այդ արյունը սովորաբար թարմ է (բաց կարմիր գույնի) և առաջանում է ստորին մարսողական տրակտի վնասման հետևանքով։

Մուգ խեժանման կղանք։ Ուժեղ, անդուր հոտով ձյութանման կղանքը կարող է ազդանշել մարսողական տրակտի վերին հատվածներում արնահոսության մասին։ Այդպիսի կղանքը նշանն է այն բանի, որ արնահոսությունը առնվազն մի քանի ժամ առաջ է սկսվել։

Կղանքում նկատված արյունը միշտ լուրջ առիթ է բժշկին այցելելու համար։ Համարվում է, որ աղիքի ստորին հատվածից եկող ալ կարմիր արյունը կապված չէ քաղցկեղի հետ, սակայն, ըստ էության, այդ հիվանդության ախտանիշ կարող է լինել կղանքի մեջ արյան ցանկացած հետք։

Բժշկի մոտ ստուգվելը առավել քան նպատակահարմար է, եթե արնահոսությունից բացի նկատվում է ցավ որովայնում, լուծ կամ փորկապություն, թուլություն, քաշի նվազում։


06-12-2024

Ռեկոնստրուկտիվ վիրահատություն ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի դիմածնոտային վիրաբույժները ռեկոնստրուկտիվ վիրահատական միջամտությամբ վերականգնել են պացիենտի ճակատի հետտրավմատիկ դեֆորմացիան։Քսանյոթամյա տղամարդու՝ 14 տարվա

04-12-2024

Փրկիր կյանքեր՝ դառնալով արյան դոնոր ՈՒԱԿ-ում

Ձեր հանձնած արյունը կարող է կյանքեր փրկել։ՀՀ ԱՆ Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնին անհրաժեշտ են ցանկացած խմբի արյան դոնորներ։Արյունատվության համար խնդրում ենք մոտենալ

29-11-2024

Թոքի քաղցկեղի առաջացման առաջին ռիսկի գործոնը ծխելն է

«Ապացուցված է, որ ծխախոտը թոքի քաղցկեղի առաջացման հիմնական ռիսկի գործոններից է։ Ծխախոտի ծուխը ազդեցություն է ունենում ոչ միայն ծխող մարդու, այլև շրջապատի մարդկանց վրա»,-«Արմենպրես»-ի «Հարց բժշկին»
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է