Ծրագրեր


Կրծքագեղձի ինքնազննում. ինչպե՞ս կատարել և ինչի՞ն ուշադրություն դարձնել

Կրծքագեղձի ինքնազննումը համարվում է արդյունավետ մեթոդ կրծքագեղձի բարորակ և չարորակ նորագոյացությունների ախտորոշման գործում։ Կրծքագեղձի կանոնավոր ինքնազննում կատարող կանայք, լինելով իրազեկված և տիրապետելով ինքնազննում կատարելու ճիշտ տեխնիկային, կարողանում են կրծքագեղձում ինքնուրույն հայտնաբերել որոշակի վաղ փոփոխություններ։  Յուրաքանչյուր կին պետք է իմանա, որ աﬔն աﬕս՝ դաշտանի ավարտից 2-3 օր անց, հայելու առջև կանգնած պետք է զննի սեփական կուրծքը։ Դաշտանադադարում գտնվող կանայք կրծքագեղձի զննում պետք է կատարեն յուրաքանչյուր ամսվա ինչ-որ որոշակի օր (օրինակ՝ առաջին, երրորդ կամ հինգերորդ)՝ կանոնավոր պարբերականությամբ։

Շոշափելու միջոցով կրծքագեղձի ինքնազննման տեխնիկան հետևյալն է.

  • Ձեռքի ափի կողմով՝ մատներով (մատները միասին, ուղիղ պահած), թեթևակիորեն սեղմել կուրծքը:
  • Փոքրիկ շրջանաձև շարժումներով դանդաղորեն մատները շարժել` սկսելով կրծքագեղձի դրսի մասից:
  • Կուրծքը երևակայելով իբրև ժամատախտակ՝ զննումը սկսել ժամը 12-ի, 1-ի, 2-ի դիրքերից և այդպես շարունակել մինչև կրծքագեղձի ողջ հյուսվածքի հետազոտումը՝ ներառյալ պտուկի շուրջը:
  • Սեղմել պտուկները և ստուգել, արդյոք կա պտուկից որևէ արտադրություն:
  • Միևնույն մեթոդը գործածելով՝ փորձել զգալ կրծքագեղձի և թևատակի արանքը:
  • Միևնույն գործողությունները կատարել մյուս կողմից:
  • Պառկած վիճակում կուրծքը զննելիս ծալված սրբիչը տեղափոխել աջ ուսի տակ՝ աջ կուրծքը զննելիս, և հակառակը:
  • Կրծքում կարող է լցվածության զգացողություն առաջանալ:
  • Կարող է լինել ցավ պտուկի շրջանում կամ պտուկի հաստացում:
  • Ցանկալի է կուրծքը զննել նաև ջրի տակ կանգնած:
  • Փորձել զգալ որևէ գնդվածություն, նորագոյացած գնդիկներ, կարծրացում, այտուցվածություն, մաշկի կծկվածություն, պտուկի ցավ և գերզգայնություն:
  • Միշտ ձախ ձեռքն օգտագործել աջ կուրծքը և անութափոսը զննելու համար, իսկ աջ ձեռքը` ձախ կուրծքը և անութափոսը:

Կրծքագեղձի ինքնազննումը բաղկացած է մի քանի հերթական գործողություններից՝

  • կրծքագեղձերի տեսողական զննում՝ հայելու առջև կանգնած, թևերը դեպի վեր և դեպի վար դիրքերում,
  • կրծքագեղձերի ինքնապալպացիա (շոշափում)՝ մեջքի վրա պառկած,
  • կրծքագեղձերի ինքնապալպացիա օճառաջրով լոգանք ընդունելիս,
  • փոփոխությունների հայտնաբերում պտուկն ու արեոլան սեղմելիս, պտուկից արտադրության առկայության ստուգում,
  • անութափոսի ավշային հանգույցների վիճակի զննում՝ այտուց, պնդացում և այլն։

Կրծքագեղձի նորմալ փոփոխությունները՝

  • Աﬔնամսյա հորմոնալ փոփոխությունների պատճառով կուրծքը կարող է լցվել, գնդված թվալ և դառնալ զգայուն։
  • Հղիության ընթացքում կուրծքը մեծանում և պնդանում է։
  • Տարիքի հետ կրծքում գերակայում է ճարպային հյուսվածքը։
  • Մարﬓի ընդհանուր քաշի ավելացումը կամ նվազումը կարող են փոխել կրծքագեղձի չափերը։

Կրծքագեղձի արտասովոր փոփոխությունները՝

  • կրծքագեղձի պնդություն,
  • կրծքագեղձի ցավոտություն,
  • կրծքագեղձի՝ սովորականից տարբերվող լցվածություն,
  • կրծքագեղձում որևէ գոյացության շոշափում,
  • մաշկի փոփոխություն,
  • պտուկի փոփոխություն,
  • կարմրություն,
  • հյուսվածքի շարժունակության սահմանափակում,
  • ավշային հանգույցների շոշափում անութափոսերում,
  • կրծքագեղձերի միջև նկատվող անհամաչափություն,
  • պտուկից որևէ արտադրություն։


2

07-06-2025

Ավելի քան 200 փոքրիկների համար հունիսմեկյան տոնը վերածվեց անակնկալ արկածի «Dino Park Yerevan»-ում

ՈւԱԿ տնօրինության նախաձեռնությամբ կենտրոնի միջին և կրտսեր բուժանձնակազմի ավելի քան 200 երեխաները վայելեցին զվարճալի ու հիշարժան պահեր՝ շրջելով դինոզավրերի կախարդական աշխարհում։ Լցված ժպիտներով,

05-06-2025

Ժամանակակից բրախիթերապիայի առաջատար փորձի ներդրում ՈՒԱԿ-ում

ՈՒԱԿ ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր Էվելինա Բախշինյանը և բժիշկ-ուռուցքաբան Հասմիկ Ավետիսյանը մասնագիտական վերապատրաստում են անցել Վիեննայի

01-06-2025

«Թո՛ղ բոլոր բալիկները լինեն առողջ, խաղաղ երկրում». Գեղամ Զիլիֆյան

 «Թո՛ղ բոլոր բալիկները լինեն առողջ, խաղաղ երկրում». Գեղամ ԶիլիֆյանԻ դեմս մեր փոքրիկ պացիենտի՝ շնորհավորում ենք բոլոր փոքրիկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ մաղթելով
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×