ԿԼԻՆԻԿԱ
Անձնակազմ
![](/images/gallery/gallery_1707300142170730014265c3552e968a1.jpg)
![](/images/gallery/gallery_1707300143170730014365c3552f0ecf5.jpg)
![](/images/gallery/gallery_1707300143170730014365c3552f1ef73.jpg)
![](/images/gallery/gallery_1707300143170730014365c3552f2df66.jpg)
![](/images/gallery/gallery_1707300147170730014765c3553343743.jpg)
![](/images/gallery/gallery_1707300150170730015065c355365442f.jpg)
Բաժանմունքի մասնագիտական գործունեության շրջանակներն ընդգրկում են ժամանակակից ուռուցքաբանության այնպիսի ոլորտները, ինչպիսիք են` ընդհանուր, որովայնային, կրծքագեղձի, վահանաձև գեղձի և դիմածնոտային տեղակայումների ուռուցքները: Իրականացվում են ժամանակակից ուռուցքաբանությունում ընդունված վիրահատական բուժման բոլոր ծավալները:
Բաժանմունքում մշակվում և ներդրվում են տարբեր տեղակայումների չարորակ ուռուցքներով հիվանդների ախտորոշման, զուգակից և համալիր բուժման նոր եղանակներ, որոնք էապես բարելավում են բուժման մոտակա և հեռավոր արդյունքները: Իրականացվում են խորհրդատվություններ ՀՀ բոլոր մարզերում։
Բաժանմունքում կիրառվում է ներվիրահատական ֆլուորեսցենտային հետազոտության եղանակը, որը թույլ է տալիս որոշ վիրահատությունների ժամանակ կրճատել վիրահատակ ծավալը և խուսափել հետվիրահատական բարդություններից։ Օրինակ, կրծքագեղձի քաղցկեղի դեպքում այն հնարավորություն է տալիս հայտնաբերել պահակային ավշային հանգույցները, և դրանց հետազոտման հիման վրա որոշում կայացնել ավշային հանգույցների հեռացման անհրաժեշտության մասին։
Քիթ-կոկորդ-ականջ ուռուցքբանություն
Բաժանմունքի մասնագետների կողմից իրականացվում են քիթ-կոկորդ-ականջ (ՔԿԱ) օրգանների, դեմքի և պարանոցի բարորակ ու չարորակ նորագոյացությունների, ինչպես նաև ոչ ուռուցքային բնույթի ախտահարումների դեպքում անհրաժեշտ, ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող ախտորոշիչ, վիրաբուժական և ոչ վիրահատական միջամտություններ, ինչպես նաև, բուժման ամբողջ ընթացքում և դրա ավարտից հետո, շարունակական (դիսպանսեր) հսկողություն:
Բաժանմունքում իրականացվող ախտորոշիչ միջոցառումները ներառում են.
- քթի և հարակից խոռոչների նորագոյացությունների բիոպսիա՝ էնդոնազալ և բաց եղանակներով (տեղային և ընդհանուր) անզգայացմամբ,
- ըմպանի գոյացությունների բիոպսիա,
- կոկորդի նորագոյացությունների բիոպսիա՝ ներկոկորդային (տեղային անզգայացմամբ) և բաց եղանակներով (ընդհանուր անզգայացմամբ),
- պարանոցի նորագոյացությունների բիոպսիա`բարակ ասեղային և/կամ բաց բիոպսիայի եղանակով:
Բաժանմունքում իրականացվում են նաև ՔԿԱ օրգանների ախտաբանությամբ հիվանդների ախտորոշման, բուժման ու հետագա հսկողության կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պարակլինիկական հետազոտությունները, այդ թվում.
- քթի, հարակից խոռոչների, պարանոցի համակարգչային շերտագրում (անհրաժեշտության դեպքում՝ ներերակային կոնտրաստավորմամբ),
- պարանոցի օրգանների և նորագոյացությունների ուլտրաձայնային հետազոտություն,
- պարանոցի անոթների դուպլեքս հետազոտություն,
- նորագոյացությունների պունկտատների և բիոպտատների մորֆոլոգիական՝ բջջաբանական, հյուսվածքաբանական և իմունահյուսվածքաքիմիական հետազոտություններ:
Բաժանմունքում իրականացվող վիրահատական միջամտությունները ներառում են.
- վիրահատություններ` քթի և հարակից խոռոչների բարորակ և չարորակ նորագոյացությունների դեպքերում.
- գոյացությունների էնդոնազալ հեռացում,
- ռինոտոմիա` ըստ Մուրի և Դենկերի,
- հայմորոտոմիա` ըստ Կադուիլ-Լյուքի,
- ֆրոնտոտոմիա,
- պատանեկան անգիոֆիբրոմաների հեռացում,
- տոնզիլէկտոմիա, ֆարինգոտոմիա՝ ըմպանի ուռուցքների հեռացմամբ, բաց եղանակով,
- վիրահատություններ` կոկորդի նորագոյացությունների ժամանակ,
- ձայնալարերի գոյացությունների հեռացում` էնդոլարինգեալ եղանակով (առանց արտաքին կտրվածքի)` տեղային կամ ընդհանուր անզգայացմամբ,
- թիրեոտոմիա. ձայնալարերի ուռուցքների հեռացում` բաց վիրահատական եղանակով,
- կոկորդի մասնահատում,
- կոկորդի արմատական հեռացում,
- վիրահատություններ պարանոցի միջային և կողմնային կիստաների, պարանոցի ավշահանգույցների մետաստատիկ ախտահարումների կապակցությամբ, այդ թվում` պարանոցի արմատական և սելեկտիվ լիմֆոդիսեկցիաներ, • շնչափողի մասնահատում,
- վիրահատություններ ականջախեցու, արտաքին լսողական անցուղու, արտաքին քթի մաշկի նորագոյացությունների ժամանակ,
- տրախեոտոմիա՝ կոկորդի և վահանագեղձի տարաբնույթ ախտաբանությամբ պայմանավորված դժվարաշնչությունների ժամանակ:
ՔԿԱ օրգանների չարորակ նորագոյացությունների դեպքում հաճախ պահանջվում է համակցված բուժում, ինչի լիարժեք հնարավորությունները կան ՈՒԱԿ-ում:
Հեռ․ +37410205050, ներքին՝ 171
24-07-2024
«Զգում էի, որ կերածս չի գնացել, ստամոքս չի իջել, ջուր էի խմում ու այդ պահին կարող էի հետ տալ»․ Անահիտ
22-07-2024
8 ժամ տևած վիրահատությունը հաջողությամբ ավարտվել է․ տղամարդու թուշը վերականգնվել է կրծքամկանի լաթով
17-07-2024
ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքն ընդլայնվել է
Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան
ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ
Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499
Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru