ԿԼԻՆԻԿԱ

Անձնակազմ

Էվելինա Բախշինյան

Բաժանմունքի վարիչ

Հասմիկ Ավետիսյան

Բժիշկ-ուռուցքաբան

Մարինա Բաղդասարյան

Ճառագայթային թերապիայի բժիշկ

Անահիտ Բժիկյան

Բժիշկ-ուռուցքաբան

 

Ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքում իրականացվում է կանանց սեռական օրգանների չարորակ նորագոյացությունների ճառագայթային բուժում: Բաժանմունքում կատարվում է արգանդի վզիկի, մարմնի, հեշտոցի քաղցկեղի բուժում` նոր մեթոդների մշակմամբ:

Բաժանամունքը առաջինն ու միակն է Հայստանում, որտեղ իրականացվում է 2D և 3D բրախիթերապիա։

Ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքում, ճառագայթային բուժման բոլոր տեսակներին զուգահեռ, անցկացվում է նաև քիմիաթերապիա, ինչը համապատասխանում է ժամանակակից ուղեցույցներին:

 

Բաժանմունքի կլինիկական գործունեության հիմնական ուղղությունները

Համակցված ճառագայթային բուժում արմատական բուժման ծրագրով, ինչպես ինքնուրույն տարբերակով, այնպես էլ քիմիաթերապիայի հետ զուգակցված (ցիսպլատին կամ պլատինի ածանցյալներ ճառագայթային դոզայի ավանդական և ոչ ավանդական բաժնեվորմամբ) `արգանդի վզիկի քաղցկեղի ուշացած դեպքերի, արգանդի մարմնի, հեշտոցի ոչ վիրահատելի քաղցկեղի բուժման դեպքում:

Արգանդի վզիկի, արգանդի մարմնի քաղցկեղի նախավիրահատական և հետվիրահատական ճառագայթային և քիմիաճառագայթային բուժում:

Ուղիղ աղու ներլուսանցքային 3D բրախիթերապիա։

Հիվանդության տարածված ձևերի դեպքում` հիվանդների ամոքիչ (պալիատիվ) ճառագայթային բուժում:

Ռեցիդիվների և հեռակա մետաստազների բուժման անհատականացում, կրկնակի ճառագայթում:

Ախտանշային բուժում:

Ճառագայթային բարդությունների բուժում:

 

Բաժանմունքի հագեցվածություն

Բաժանմունքի ճառագայթային բլոկում գտնվում է microSelectron HDR, Իրիդիում 192 Genie սարքը՝ նախատեսված գինեկոլոգիական քաղցկեղի բուժման համար, Ci Arm ռենտգեն սարքը` տոպոմետրիայի իրականացման համար:

microSelectron HDR սարքավորման դրական գործոններն են․

  • սարքավորման բարձր թողունակությունը,
  • հարմարավետությունը՝ ճառագայթման սեանսների տևողության կրճատման հաշվին,
  • բուժման լրիվ կուրսի տևողության, գումարային օջախային դոզայի նվազեցում,
  • հարակից օրգանների վրա դոզայի նվազեցում,
  • ամբուլատոր բուժման հնարավորություն,
  • ճառագայթային ազդեցության գոտում հիվանդի երկարատև մեկուսացված մնալով պայմանավորված` հոգեհուզական սթրեսի վերացում:

Բաժանմունքը համալրված է նաև վերջին սերնդի գերմանական BEBIG ընկերության SagiNova (Cobalt 60) բրախիթերապիայի համար նախատեսված սարքով։

 

Գիտական գործունեության հիմնական ուղղությունները

  1. Արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման վրա պապիլոմավիրուսային վարակի բոլոր շճատիպերի և հերպես 2 վիրուսի ազդեցության ուսումնասիրում:
  2. Ուսումնասիրվում են արգանդի մարմնի և վզիկի քաղցկեղի նախա- և հետվիրահատական ճառագայթային բուժման ծրագրերը, ներխոռոչային ճառագայթման նոր ռիթմերը և ֆրակցիաները, որոնք հիմնավորվում են ֆիզիկոդոզիմետրիկ գնահատականներով:
  3. microSelectron HDR բրախիթերապևտիկ սարքավորման համար մշակվում են բաժնեվորման նոր ռեժիմներ:

 

Բաժանմունքի աշխատակիցները սերտ համագործակցում են առաջատար գիտահետազոտական հաստատությունների և մի շարք եվրոպական երկրների կլինիկաների հետ, մասնակցում են սեմինարներին և միջազգային կոնֆերանսներին: Բաժանմունքի բոլոր աշխատակիցները ESTRO անդամներ են:

 

Հեռ․ +37410205050, ներքին՝ 204, 217

 

24-07-2024

«Զգում էի, որ կերածս չի գնացել, ստամոքս չի իջել, ջուր էի խմում ու այդ պահին կարող էի հետ տալ»․ Անահիտ

«Զգում էի, որ կերածս չի գնացել, ստամոքս չի իջել, ջուր էի խմում ու այդ պահին կարող էի հետ տալ»․ ԱնահիտՈւռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքում առաջին անգամ

22-07-2024

8 ժամ տևած վիրահատությունը հաջողությամբ ավարտվել է․ տղամարդու թուշը վերականգնվել է կրծքամկանի լաթով

8 ժամ տևած վիրահատությունը հաջողությամբ ավարտվել է․ տղամարդու թուշը վերականգնվել է կրծքամկանի լաթով ԱԽՏՈՐՈՇՈՒՄ 42 տարեկան տղամարդը դիմել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն գանգատվելով բերանի բացման

17-07-2024

ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքն ընդլայնվել է

ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքն ընդլայնվել է․ նորագույն սարքավորումներով և վերապատրաստում անցած մասնագետներով այն արդեն բացված է։ Բացման վերաբերյալ Լուրերի մեր գործընկերոջ
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru