ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աշխարհահռչակ ռեկոնստրուկտիվ միկրովիրաբույժներ 2 օր շարունակ վիրահատություններ կիրականացնեն Ուռուցքաբանության ազգային կենտրոնում

 

Կրծքագեղձի հեռացումից հետո կամ միաժամանակ վերականգնողական (ռեկոնստրուկտիվ )վիրահատությունները լայնորեն կիրառվում են զարգացած երկրների ուռուցքաբանական կլինիկաներում։ Հաշվի առնելով մի շարք գործոններ` կատարվում է վերականգնում՝ կա՛մ սեփական հյուսվածքներով (աուտոլոգիական ռեկոնստրուկցիա), կա՛մ իմպլանտների տեղադրմամբ։

Սեփական հյուսվածքներով վերականգնումը կատարվում է միկրովիրաբուժության միջոցով։ Այն ապահովում է կրծքագեղձի ավելի բնական տեսք և զգացողություն։

Մեր կենտրոնում կրծքագեղձի միկրովիրաբուժական վերականգնումը ներդվել է մոտ 3 տարի առաջ։ Այս եղանակի կիրառումն ավելի զարգացնելու և լավագույն փորձի տեղայնացման համար ՈՒԱԿ-ն արժևորում է միջազգային առաջատար մասնագետների այցելությունները մեր կենտրոն։

Այսպիսով, հուլիսի 8-ին և 9-ին ՈՒԱԿ-ում կհյուրընկալվեն Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Sant Pau հիվանդանոցի Պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի նախագահ Ջաումե Մասիան և նույն բաժանմունքի վարիչ Ջեմմա Պոնսը։

Այցի շրջանակներում աշխարհահռչակ միկրովիրաբույժները կկատարեն խորհրդատվություններ, ինչպես նաև կիրականացնեն կրծքագեղձի վերականգնողական վիրահատություններ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Խորհրդատվության գրանցման կամ լրացուցիչ տեղեկատվության համար անհրաժեշտ է զանգահարել ՆԱԽԱՊԵՍ։

Հեռախոսահամար՝ 077 93 04 00 (երկուշաբթիից ուրբաթ` 09:00-17:00-ն):

24-07-2024

«Զգում էի, որ կերածս չի գնացել, ստամոքս չի իջել, ջուր էի խմում ու այդ պահին կարող էի հետ տալ»․ Անահիտ

«Զգում էի, որ կերածս չի գնացել, ստամոքս չի իջել, ջուր էի խմում ու այդ պահին կարող էի հետ տալ»․ ԱնահիտՈւռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքում առաջին անգամ

22-07-2024

8 ժամ տևած վիրահատությունը հաջողությամբ ավարտվել է․ տղամարդու թուշը վերականգնվել է կրծքամկանի լաթով

8 ժամ տևած վիրահատությունը հաջողությամբ ավարտվել է․ տղամարդու թուշը վերականգնվել է կրծքամկանի լաթով ԱԽՏՈՐՈՇՈՒՄ 42 տարեկան տղամարդը դիմել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն գանգատվելով բերանի բացման

17-07-2024

ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքն ընդլայնվել է

ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքն ընդլայնվել է․ նորագույն սարքավորումներով և վերապատրաստում անցած մասնագետներով այն արդեն բացված է։ Բացման վերաբերյալ Լուրերի մեր գործընկերոջ
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru