ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ավանդույթի համաձայն` 2024 Հայկական ուռուցքաբանական կոնգրեսի լավագույն 3 հայաստանյան զեկուցողները կստանան գիտաթոշակ

 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի համար շարունակում է առաջնային դերակատարություն ունենալ երկրում մասնագիտական առաջընթացի ապահովումը: Ուստի մենք, կարևորելով նեղ-մասնագետների շարունակական կրթությունը, ոլորտում տարբեր գիտական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը, այս տարի ևս Կոնգրեսի շրջանակում սահմանել ենք գիտաթոշակներ:

Այսպիսով՝ 

2024 թվականի Հայկական ուռուցքաբանական չորրորդ կոնգրեսի հայաստանյան երեք լավագույն զեկուցողներին կտրամադրվի գիտաթոշակ։

Գիտաթոշակի գումարը չի տրվի հաղթողներին առձեռն, այլ այն կամրագրվի և կտրամադրվի բացառապես հետագա գիտական առաջխաղացման նպատակով՝ բարձր վարկանիշով գիտական հանդեսներում տպագրվելու, արտերկրում գիտաժողովներին և թրեյնինգներին մասնակցության վճարը հոգալու և այլնի համար։ Առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար հատկացվող գիտաթոշակի գումարների չափերի մասին կհայտնենք լրացուցիչ։

 

Կոնգրեսի մանրամասների համար`
Հայերեն՝ bit.ly/460aIvA
Ռուսերեն՝ bit.ly/3FSFxr7
Անգլերեն՝ bit.ly/3QMPih9
Գրանցման համար՝  bit.ly/40rq3UH

30-10-2026

Եթե չլիներ սքրինինգը, չէի իմանա, որ կրծքագեղձի քաղցկեղ ունեմ․ մի պացիենտի պատմություն

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ հիվանդության բուժման և հետագա ընթացքի համար։ Անաիդա Տեր-Գասպարյանի պատմությունը դրա կարևորության ևս մեկ վկայություն

30-10-2026

«Իմ առողջ մայրիկ»․ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կանանց հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կանանց հետ։ Հանդիպման ընթացքում կանայք կիսվել են իրենց պատմություններով՝ ներկայացնելով հիվանդության դեմ պայքարի,

29-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարը. մի պացիենտի պատմություն

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում կարևոր են իրազեկումը, վաղ հայտնաբերումն ու ժամանակին բուժումը:Առաջինի լրատվական ալիքի տեսանյութում ՈՒԱԿ մասնագետները խոսում են կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման և
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×