ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպե՞ս բացահայտել քաղցկեղն ըստ գենի

Ժամանակակից բժշկության մեջ քաղցկեղի ախտորոշման նպատակով կիրառվում են տարաբնույթ եղանակներ, որոնք հնարավորություն են տալիս որոշել հիվանդության առաջընթացի ռիսկը և կանխարգելել նրա զարգացումը նույնիսկ ախտանիշների բացակայության դեպքում: Այս բնագավառում հետազոտությունների մասին առավել մանրամասն Дням.Ру-ին  պատմել է «Գենոանալիտիկա» գենոմային հետազոտությունների լաբորատորիայի աշխատակից Սամուել Նախշունովը:

Բժշկության մեջ վաղուց մշակվել են այնպիսի մոտեցումներ, որոնք հնարավորություն են տալիս բարձրացնել քաղցկեղային հիվանդների ապրելիության ցուցանիշը, շնորհիվ մեթոդաբանության, որի օգնությամբ հնարավոր է հայտնաբերել ռիսկի խումբը և նրա ներսում համակարգային հետազոտություններ իրականացնել: Ռիսկի խմբերը ձևավորվում են մի քանի բաղադրիչների հիման վրա, դա նախ` հիվանդի տարիքն է և անամնեզի տվյալները:

Կոնկրետ հիվանդությունների տարիքային ռիսկը գնահատվում է բժշկական վիճակագրության համաձայն: Մասնավորապես, կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը 150 անգամ բարձր է 65 տարեկանից բարձր կանանց, քան 30 տարեկանը չլրացած կանանց մոտ: Այսպիսով, ըստ տվյալների, կարելի է մասնագետի խորհրդատվություն նշանակել, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հետազոտություն:

«Մի անգամ, երբ հյուր էի Իսրայելում, ականատես եղա նպատակային հաղորդման. մորաքրոջս ծանուցում եկավ այն մասին, որ անհրաժեշտ է դիմել մամոլոգի, քանի որ, ըստ տարիքի, նա արդեն ռիսկի խմբում էր», – պատմեց Նախշունովը:. Նման պրակտիկան արդյունքներ է տալիս. այսպես, օրինակ, Ճապոնիայում հասել են ստամոքսի քաղցկեղով հիվանդների ապրելիության ամենաբարձր ցուցանիշին՝ 53%, մինչդեռ այլ երկրներում այս ցուցանիշը պահպանվում է 15-20% մակարդակի վրա: Սակայն այս պայքարում դեպի հաղթանակ տանող ճանապարհն, իհարկե, փշոտ է:

Կենսատեխնոլոգիական առաջընթացը` ՏՏ արդյունաբերության հետ միասին, բժշկությունը բերում են անհատականացման: Տեղի է ունենում տվյալների կուտակման ակտիվ գործընթաց, որի օգնությամբ այսօր արդեն հնարավոր է գնահատել բազմագործոնային հիվանդությունների զարգացման անհատական ռիսկը:

Անհատական ռիսկի գնահատման ժամանակ հաշվարկի հիմքում գենետիկական վերլուծության տվյալներն են, որն իր հերթին լիովին հիմնվում է ասոցիացիաների գենոմային որոնման եղանակի վրա (GWAS): Պարզ ասած, այս եղանակը հնարավորություն է տալիս որոշել քաղցկեղի նկատմամբ նախատրամադրվածությունը` գենային փոփոխությունների միջոցով, որոնց համար նախկինում՝ ուռուցքաբանական մեծաթիվ հիվանդների և վերահսկվող (կոնտրոլ) խմբերի վրա իրականացվող գիտական հետազոտությունների ընթացքում, հաստատվել է կապը որոշակի հիվանդությունների հետ: Սակայն գենետիկական ռիսկի առկայությունը չի նշանակում, որ հետազոտվողի մոտ հաստատ չարորակ ուռուցք կզարգանա:

Եթե հայտնաբերվել է, օրինակ, թոքի քաղցկեղի զարգացման գենետիկական ռիսկ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ այնպիսի արտաքին գործոնն, ինչպիսին ծխելն է, զգալիորեն բարձրացնում է հիվանդության զարգացման հավանականությունը: Նմանապես, ռիսկը բարձրանում է, եթե ներգրավված է այլ արտաքին գործոն, ինչպիսին է, օրինակ, աշխատանքն արդյունաբերությունում, որտեղ կիրառվում են շնչական համակարգի համար վնասակար նյութեր: Անհատական գենետիկական թեստը հնարավորություն է տալիս ժամանակին վերանայել կենսակերպը, անհրաժեշտության դեպքում շտկել այն՝ վերացնելով այլ վտանգավոր գործոնները:

Կանխարգելումից զատ, առավել հստակեցվում է սքրինինգային կամ ախտորոշիչ ծրագրի ընտրությունը, քանի որ տարիքային և անամնեզի տեղեկատվությանն ավելանում են գենետիկական ռիսկի ծանրակշիռ տվյալները: Դեռ ոչ վաղ անցյալում հիվանդության վաղ հայտնաբերման համար, տարիքային և ըստ անամնեզի ռիսկի  խմբի անձանց բոլոր օրգանների հետազոտությունից բացի այլ եղանակ չկար:


Այսպիսի ախտորոշումը ժամանակատար է և պահանջում է զգալի ֆինանսական ծախսեր, բացի այդ, ոչ բոլոր հետազոտություններն են անվտանգ, իսկ հիվանդները ոչ միշտ են հասկանում, թե ինչի համար են դրանք պետք: Այժմ անհատական գենետիկական ռիսկի մասին տեղեկատվությունը հնարավորություն է տալիս որոշել, թե հատկապես որ հետազոտություններն են անհրաժեշտ, որ, այսպես ասած, բացում են բոլոր քարտերը, և, արդյունքում, բարձրանում է վաղ ախտորոշման արդյունավետությունը:


Այսօր ռուսական շուկայում արդեն կան մի քանի լաբորատորիաներ, որոնք հետևում են մեզ՝ համալիր գենետիկական թեստի տրամադրման գործում: Այսպիսով, այս ծառայությունը դառնում է հասանելի: Ավելին, յուրաքանչյուր տարի հրատարակվում են հարյուր-հազարավոր գիտական աշխատանքներ՝ նվիրված գեներում փոփոխությունների և մարդու հիվանդությունների միջև նոր կապերի որոնմանը:


23-04-2025

Նորաթուխ մայրիկը կրկին վայելում է մայրության բերկրանքը՝ առանց ցավի և անհանգստության

Նորաթուխ մայրիկը կրկին վայելում է մայրության բերկրանքը՝ առանց ցավի և անհանգստության. ՈՒԱԿ-ի մասնագետների կողմից իրականացվել է մեծ ծավալի բժշկական միջամտություն, որը հնարավորություն է տվել վերականգնել

19-04-2025

Նշանակալի իրադարձություն հայաստանյան առողջապահական կյանքում. “PHUSE Single Day” կոնֆերանսն առաջին անգամ կանցկացվի Երևանում

Նշանակալի իրադարձություն հայաստանյան առողջապահական կյանքում. “PHUSE Single Day” կոնֆերանսն առաջին անգամ կանցկացվի Երևանում, որը կմիավորի ոլորտի շուրջ 200 մասնագետ ոչ միայն Հայաստանից, այլ նաև աշխարհի

15-04-2025

Սիրած առարկան՝ ֆիզկուլտուրա, սիրած սպորտաձևերը՝ ֆուտբոլ և կառատե. ՈՒԱԿ մասնագետների շնորհիվ մեր փոքրիկ պացիենտը շուտով կվերադառնա ակտիվ կյանքին

Սիրած առարկան՝  ֆիզկուլտուրա, սիրած սպորտաձևերը՝  ֆուտբոլ և կառատե. ՈՒԱԿ մասնագետների շնորհիվ մեր փոքրիկ պացիենտը շուտով կվերադառնա ակտիվ կյանքին11-ամյա Եփրեմ Հովակիմյանը դիմել է ՈՒԱԿ՝
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×